‘
Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» այս տարվա առաջին հանդիպումն է անցկացրել՝ ընկերական խաղում մրցելով շվեյցարական «Սիոնի» հետ։ Հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Միակ գոլը խփել է «Բորուսիա II»-ում ելույթ ունեցող, այս պահին «Բորուսիայի» հետ հավաքին մասնակցող, սլովենացի 18-ամյա կիսապաշտպան Ջոն Ստանկովիչը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից եւ չի հայտնվել այս հանդիպման հայտացուցակում։
‘