‘«Բորուսիան» տխուր ոչ ոքի կնքեց՝ կորցնելով երկու գնդակի առավելությունը (տեսանյութեր)’

1045

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 2:2 հաշվով ավարտեց Բունդեսլիգայի նորեկ «Պադերբորնի» դեմ խաղը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր: Յուրգեն Կլոպի թիմը հիանալի անցկացրեց առաջին խաղակեսը՝ խփելով 2 անպատասխան գոլ, որոնց հեղինակներն էին գաբոնցի Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ու գերմանացի Մարկո Ռոյսը: Մխիթարյանը ևս գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին:

Առաջին խաղակեսից հետո թվում էր, թե դորտմունդցիներին ոչինչ չի խանգարի հաղթանակով ավարտել խաղը, սակայն դաշտի տերերն ընդմիջումից հետո խուսափեցին պարտությունից: «Բորուսիայի» առաջատարներից Մարկո Ռոյսը դարձյալ ստացավ վնասվածք՝ խաղադաշտը լքելով պատգարակով: Հենրիխ Մխիթարյանը կատարեց մեծ աշխատանք և փոխարինվեց 88-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Բորուսիան» վաստակել է 11 միավոր և բարձրացել 13-րդ հորիզոնական։ «Պադերբորնը» 16 միավորով 7-րդն է։

 

ՊԱԴԵՐԲՈՌՆԲՈՐՈՒՍԻԱ Դ.

2-2 (0-2)

MC

 

0-1՝ Պյեր Օբամեյանգ 12՛, 0-2՝ Մարկո Ռոյս 45՛, 1-2՝ Լուկաս Ռուպ 59՛, 2-2՝ Մահիր Սագլիկ 81՛

 

ՊԱԴԵՐԲՈՌՆ. 1.Լուկաս Կրուզե, 2.Ուվե Հյունեմայեր (22.Միխայել Հայնլոթ, 35), 3.Ռաֆա, 13.Քրիստիան Շտրոդիկ, 26.Ֆլորիան Հարթհերց (10.Մահիր Սագլիկ, 81), 4.Լուկաս Ռուպ, 6.Մարվին Բակալորց, 8.Մարիո Վրանչիչ, 11.Մորից Շտոպելկամպ, 27.Իդիր Ուալի (15.Էլիաս Կաչունգա, 46), 30.Սուլեյման Կոչ

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր, 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել, 7.Սինձի Կագավա (19.Կեվին Գրոսկրոյց, 58), 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան (20.Ադրիան Ռամոս, 86), 11.Մարկո Ռոյս (14.Միլոշ Յոյիչ, 67), 17.Պյեր Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Մարվին Բակալորց 64՛ (Պ), Ֆլորիան Հարթհերց 76՛ (Պ), Մահիր Սագլիկ 85՛ (Պ), Պյեր Օբամեյանգ 84՛ (Բ)
Մրցավար՝ Վոլֆգանգ Շտարկ (Գերմանիա)

 

36

ԳՆԴԱԿԻ %

64

8 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (5)

15

ՏՈՒԳԱՆՔ

11

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Առաջատար Մյունխենի «Բավարիան» տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Հոֆենհայմի» դարպասը, իսկ լավագույն եռյակում գտնվող «Վոլֆսբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պարտություններ կրեցին: Մյոնխենգլադբախի թիմը տանը 1:3 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ վոլֆսբուրգցիները Գելզենկիրխենում 2:3 հաշվով պարտվեցին «Շալկեին»:

«Բավարիա» — «Հոֆենհայմ»՝ 4:0

Մարիո Գյոտցե, 23, Ռոբերտ Լեւանդովսկի, 40, Արյեն Ռոբեն, 82, Սեբաստիան Ռոդե, 87

Հեռացում՝ Ադամ Սալաի, 90+1 («Հոֆենհայմ») 

Նախորդ հոդվածը‘Իսպանական մրցավարական դատարանի որոշմամբ Զիդանը չի որակազրկվի’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթեցին իրենց հակառակորդներին, այլ արդյունքներ(տեսանյութեր)’