‘«Բորուսիան» 2:0 հաշվով հաղթեց «Մայնցին» (տեսանյութ)’

1109

«Սիգնալ Իդունա Պարկում» կայացած խաղում Թոմաս Տուխելի սաները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Լորիս Կարիուսի պաշտպանած դարպասը՝ չնայած ունեին աչքի ընկնելու մեծաթիվ հնարավորություններ: Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկավ Շինձի Կագավան: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում էր, ակտիվ հանդիպում անցկացրեց, իսկ 85-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ադրիան Ռամոսին: 

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 61 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Մայնցը» մնաց 40 միավորով՝ 6-րդ տեղում:

Բունդեսլիգա, 26-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» — «Մայնց»՝ 2:0
Գոլերը՝ Ռոյս 30′, Կագավա 73′

Նախորդ հոդվածը‘Կարապետ Չալյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» երկրպագուն մահացել է «Մայնցի» հետ խաղի ժամանակ’