‘«Բորուսիա» — «Բավարիա» հանդիպումը կսկսվի լռության րոպեով’

1252

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում կայանալիք Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» խաղից առաջ թիմերն ու 80 հազար հանդիսականները մեկ րոպե լռությամբ կհարգեն գերմանական Germanwings ավիաընկերության օդանավի աղետի հետեւանքով զոհվածների հիշատակը: «Բավարիայի» կայքը նշում է, որ զոհվածների թվում եղել են նաեւ մյունխենյան ակումբի երեք անդամներ:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգի» նկատմամբ ունի 10 միավորի առավելություն: Դորտմունդի «Բորուսիան» 10-րդ տեղում է եւ «Բավարիայից» հետ է 31 միավոր:

«Բորուսիա» — «Բավարիա» հանդիպումն ապրիլի 4-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. ««Միլանը» միակ թիմն է, ուր կցանկանայի վերադառնալ»’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Դել Բոսկեին փոխարինող է փնտրում’