‘
Տասնյակ տարիների ընթացքում գերմանական ֆուտբոլի գլխավոր հակամարտությունը մյունխենյան «Բավարիայի» հանդիպումն է ընդդեմ «Բորուսիայի»: Բայց այստեղ պետք է մի ճնշտում կատարել: Տարիներ շարունակ մյունխենցիների հիմնական հակառակորդը եղել է Մյուխեմգլադբախի «Բորուսիան», իսկ ահա վերջին տարիներին է միայն այդպիսին դարձել է դորտմունդյան թիմը:
Անցած երեքշաբթի մյունխենյան սուպերակումբը լուծեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իրենց առաջ դրած 2 խնդիրներից մեկը: Հայնկեսի թիմը Գլազգոյում ՊՍԺ-ի հետ միասին իշխում են B խմբում: Բնականաբար, մնացած 2 հանդիպումներում ևս մյունխենցիները կպայքարեն ֆարիզյան թիմի հետ խմբում 1-ին տեղն զբաղեցնելու համար: Իսկ այսօր այս թիմի մարզչական թիմի բոլոր մտքերը զբաղված են առաջնության կլայանալիք հանդիպումով, որը պետք է տեղի ունենա Դորտմունդում:
Հայնկեսի գալու հետ մեկտեղ, մյունխենցիների կարգապահական բոլոր խնդիրները լուծվեցին: Վերջին 6 հանդիպումներում թիմը 6 հաղթանակ է տարել, մի ցուցանիշ, որը շատ խոսուն է և ամեն ինչ ասում է: Այնպես, որ կարելի է ասել «Բավարիան» նոր թափ է առնում: Այս հանդիպմանը շարք կվերադառն Լևանդովսկին, առանց որի թիմի համար շատ ծանր էր:
Ավա՜ղ, ինչպես ցույց են տալիս մեղուների ցույց տված վերջին արդյունքները, Թոմաս Տուխելի ամառային հրաժարականը, ինչպես նաև Դեմբելեի վաճառքը «Բարսելոնային» 100 հազար եվրոյով, վատ անդրադարձավ գերմանական ֆուտբոլի այս գրանդ ակումբի վրա: Հիշեցնենք, Բունդեսլիգայի վերջին 3 օրացուցային հանդիպումներոմ Պետեր Բոշի թիմը կորցրել է 8 միավոր 9 հնարավորությունից՝ ընդհանուր 4:7 հաշվով պարտվել է «Լեյպցինգին» ու «Հանովերին», «Այնտրախտի» հետ հանդիպումն էլ ավարտվել է ոչ ոքի հաշվով: Պետք է նշել, որ ի տարբերություն բավարացիների, «Բորուսիան» վերջին 6 հանդիպումերում ընդամենը 1 հաղթանակ է տարել, այն էլ համեստ «Մագդեբուրգի» նկատմամբ: Այստեղ կույրն էլ կտեսնի, որ Բոշի թիմի գործերն այնքան էլ լավ չեն: Առաջին հերթին ակնհայտ են պաշտպանությունում առկա խնդիրները: Թիմը ընդարձակ տարածք է տրամադրում հակառակորդին: Մարզիչն էլ չի կարողանում այն ֆուտբոլը ցույց տալ, ինչ սպասում են բոլորը: Սակայն, դեղնավունները այսօր կպայքարեն միայն ու միայն հաղթանակի համար անչափ ուժեղ մի մրցակցի հետ, ով երբեք չի հանձնվում:
‘