‘«Բորուսիա» Դորտմունդ-«Հանովեր». Խաղից առաջ’

875

Հոկտեմբերի 24, ժամը 17:30, Դորտմունդ, «Սիգնալ Իդունա Պարկ»

Մրցավար՝ Տոբիաս Շտիլեր

Երկու վիրավոր հակառակորդներ, երկու թիմեր, որոնք պետք է ամեն գնով Գերմանիայի առաջնությունում կանգնեն հաղթանակների ճանապարհին:

Ընդամենը մեկ միավոր վերջին 5 հանդիպումներից. Դորտմուդյան «Բորուսիան» երկար տարիների ընթացքում գրանցել իր առաջին այսչափ վատ արդյունքը:Իսկ չէ՞ որ Չեմպիոնների Լիգայում ամեն ինչ հիանալի է՝ 9 միավոր և ոչ մի բաց թողած գնդակ: Սակայն, հենց գալիս է ներքին առաջնության հանդիպումների ժամանակը ամեն ինչ ասես ինչ-որ տեղ կորում է: Այնպիսի տպավորություն է, թե «Բորուսիան» մոռացել է` ինչպես պետք է խաղալ գերմանական ակումբների հետ: Ստամբուլում տարած խոշոր հաշվով հաղթանակը կրկին հուսադրել է այս ակումբի բազմահազար երկրպագուներին: Նրանք հավատում են, որ իրենց սիրելի թիմը դուրս կգա այս սարսափելի  ճգնաժամից: Նման մի բան զգացում էլ ֆուտբոլասերներն ունեցան Բրյուսելում տոնած հաղթանակից հետո, սակայն այդ ժամանակ դորտմունդցիները մի քանի օր անց պարտվեցին «Համբուրգին»: Մյուս կողմից էլ՝  հիմա դորտմունդցիները կարող են մոռանալ Չեմպիոնների լիգայի մասին և կենտրոնանալ Բունդեսլիգայի հանդիպումների վրա: Արդեն Կլոպի տրամադրության տակ են գրեթե բոլոր առաջատար ֆուտբոլիստները, բացառությամբ Դուրմի, Շմելցերի, Կուբայի և Շահինի: Նույնիսկ Գյունդողանը արդեն երկու անգամ խաղադաշտ է դուրս եկել: Հիանալի խաղ ցուցադրեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այսօր «Վեստֆալեն» է ժամանել «Հանովերը», մի թիմ, ով ևս իր լավագույն մարզավիճակում չէ:  Այս թիմը ընդամենը մեկ գոլ է խփել վերջին 5 հանդիպումներում: Սակայն այստեղ չեն փորձում այս ամենից ողբերգություն սարքել և խոստովանում են, որ ժամանակն է փոխելու իրադրությունը: «Բորուսիայի» հետ հանդիպումը սաքսոնացիների համար թվում է լավագույն հնարավորությունը հաջողության հասնելու համար. չէ՞ որ դորտմունդցիներն այս մրցաշրջանում ապացուցել են, որ կարող են պարտվել ում ասես: Տեսնենք, թե ո՞վ կընդհատի անհաջողությունների այս շղթան:

Նախորդ հոդվածը‘iLur.am-ի ընթերցողները ԱԺ աշխատակազմին խնդրում են քյաբաբանոց բացելու թույլտվություն տալ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղում. Սուարեսը հայտավորված է’