‘
Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ձեռք բերել «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Անդրե Շյուրլեին, եթե թիմից հեռանա Հենրիխ Մխիթարյանը,-հայտնում է gianlucadimarzio.com-ը:
Նշվում է, որ Մխիթարյանը ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ և գերմանական ակումբի ղեկավարները, որպեսզի փաստի առաջ չկանգնեն, մտադիր են ձեռք բերել Գերմանիայի հավաքականի խաղացողին: Շյուրլեն ու «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը շատ լավ ճանաչում են միմյանց «Մայնց 05»-ից:
Հիշեցնենք, որ Մխիթարյան գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականին:
‘