‘ «Բորուսիա» Դորտմունդ-«Մայնց». Բաց մի թողեք այս հանդիպումը (տեսանյութ)’

1068

Փետվարի 13, ժամը 23:30, Դորտմունդ, «Սիգնալ Իունա Պարկ» մարզադաշտ
Մրցավար՝  Տոբիաս Շտիլեր

Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրը կմեկնարկի «Բորուսիա» Դ. — «Մայնց» հանդիպումով: Թիմերի 1-ին շրջանի հանդիպումը տեղի է ունեցել է նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին, որից սկսել է դորտմունցիների ձախողումների շարքը. Դրանից հետո նրանք կրել են 10 պարտություն, 3 հաղթանակ են տարել, իսկ 4 հանդիպում ավարտել են ոչ-ոքի հաշվով:

Նախորդ տուրում դորտմունդյան թիմը  արտագնա խաղում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ֆրայբուրգի» դեմ խաղում, որն օգնեց Յուրգեն Կլոպի թիմին  ոչ միայն բարձրանալ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից, այլև վստահություն ձեռք բերել սեփական ուժերի հանդեպ: Այժմ դորտմունդցիները 19 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը` 13-րդ տեղում ընթացող «Մայնցին» զիջելով 3 միավոր:

«Ֆրայբուրգի» դեմ խաղում Յուրգեն Կլոպը որոշել էր հարձակման գծում խաղալու հնարավորություն տար Օբամեյանգին, որը դրական ազդեց արդյունքի վրա: Գաբոնցին դուբլ ձեւակերպեց և մեկ գոլային փոխանցում կատարեց, իսկ «Բորուսիան» խաղում էր հարձակվողական ֆուտբոլը, որով առաջ հայտնի էր:

«Մայնցի» դեմ խաղից առաջ գեմանական գրեթե բոլոր պարբերականները, ինչպես նաեւ «Բորուսիայի» պաշտոնական կայքը հիմնական կազմում չեն ընդգրկել Մխիթարյանին, որը թույլ է տալիս ենթադրել, որ Մխիթարյանը խաղի մեկնարկին կլինի պահեստայինների թվում:

Մինչ օրս Հենրիխ Մխիթարյանը «Մայնցի» դեմ 3 հանդիպման է մասնակցել` խաղերում դառնալով գոլային 1 փոխանցման հեղինակ: Նախորդ տարի «Բորուսիայի» 10 համարը կարող է գրավել այս թիմի դարպասը, սակայն վերջին պահին նրա փոխարեն 11 մետրանոցն իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին:

Մասնագետների կարծիքով «Բորուսիան» այսօր 3 միավոր կվաստակի: Մարկո Ռոյսի համար մեծ մոտիվացիա կլինի մեկնարկային կազմում լինելը դորտմունդցիների հետ պայմանագրի երկարաձգումից հետո: Նշենք, որ «Մայնցին» Ռոյսը մյուս բոլոր թիմերից առավել գոլեր է խփել` 7:


Նախորդ հոդվածը‘Պորոշենկոն վստահ չէ, որ Մինսկի պայմանավորվածություններն ի կատար կածվեն’
Հաջորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’