‘
Բունդեսլիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալվեց Դորտմունդի «Բորուսիա»-ին և վստահ հաղթանակ տարավ։
Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան Արյեն Ռոբենը, Ռոբերտ Լևանդովսկին և Դավիթ Ալաբան։ Տանտերերի կազմում հեղինակության գոլը խաղավարտից 2 րոպե առաջ խփեց իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան։
Այս հաղթանակից հետո Հայնկեսի թիմը 26 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիա»-ն 20 միավորով 3-րդն է։
«Բորուսիա» Դ․ — «Բավարիա»՝ 1։3
0։1՝ Ռոբեն (17′), 0:2` Լևանդովսկի (37′), 0:3` Ալաբա (67′), 1:3` Բարտրա (88′)
‘