‘«Բորուսիա»-«Հոֆենհայմ»՝ 3:1, Մխիթարյանը կրկին լավագույնն է (տեսանյութ)’

1385

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման 25-րդ րոպեին դաշտի տերերի դարպասապահ Ռոման Բյուրկիի անվստահ խաղի արդյունքում Սեբաստյան Ռուդին առաջ մղեց «Հոֆենհայմին»: Խաղակեսի մնացած ժամանակահատվածում Թոմաս Տուխելի սաներին չհաջողվեց արժանի պատասխան տալ: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 58-րդ րոպեին, հյուրերը մնացին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Ռուդին: Թվային առավելություն ստացած դորտմունցիներին հաջողվեց հանդիպման վերջնամասում 3 գոլ խփել: 80-րդ րոպեին Իլկայ Գյունդողանի փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, 5 րոպե անց Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 2:1, իսկ 92-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը ձևակերպեց խաղի վերջական հաշիվը: 

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 54 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 8 միավորով, իսկ «Հոֆենհայմը» մնաց 18 միավորով՝ 17-րդ տեղում: 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ՀՈՖԵՆՀԱՅՄ

3-1 (0-1)

MC

 

0-1՝ Սեբաստյան Ռուդի 25՛, 1-1՝ Հենրիխ Մխիթարյան 80՛, 2-1՝ Ադրիան Ռամոս 85՛, 3-1՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 90՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 4.Նեվեն Սուբոտիչ, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 6.Սվեն Բենդեր, 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս, 18.Նուրի Շահին (14.Մորից Լյատներ, 74), 23.Սինձի Կագավա (8.Իլկայ Գյունդոգան, 46), 33.Ջուլիան Վայգլ (20.Ադրիան Ռամոս, 74), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

ՀՈՖԵՆՀԱՅՄ. 1.Օլիվեր Բաուման, 3.Պավել Կադերժաբեկ, 4.Էրմին Բիչակչիչ, 5.Ֆաբիան Շար, 12.Տոբիաս Շտրոբլ, 15.Ջերեմի Տոլյան, 25.Նիկլաս Սուլե, 6.Սեբաստյան Ռուդի, 18.Նադեմ Ամիրի (8.Օյգեն Պոլանսկի, 63), 19.Մարկ Ուտհ (16.Պիրմին Շվեգլեր, 86), 31.Կեւին Ֆոլանդ (11.Յիլոան Համադ, 72)

 

Հեռացում՝ Սեբաստյան Ռուդի 58՛ (Հ) ; Մրցավար՝ Պետեր Զիպել (Գերմանիա)

 

75

ԳՆԴԱԿԻ %

25

26 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (4)

9

ՏՈՒԳԱՆՔ

10

12

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ»֙ 3:2․ 18-ամյա Ռաշֆորդի շնորհիվ «Յունայթեդը» հաղթում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի Լիգայի Գավաթի Եզրափակիչ։ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» 1-1 (1-3 11մ, տեսանյութ)’