‘«Բորուսիա»-ն արդեն 108 մլն եվրո է վաստակել տրանսֆերներից’

1233

Դորտմունդի «Բորուսիա»-ն եվրոպական բոլոր ակումբների թվում ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առայժմ ամենաշատն է վաստակել:

A Bola-ի փոխանցմամբ՝ Հենրիխ Մխիթարյանի, Մաց Հյումելսի և Իլկայ Գյունդողանի տրանսֆերների վաճառքից ակումբն արդեն վաստակել  108 մլն եվրո:

Այդ գումարը կարող է զգալիորեն ավելանալ, քանի որ մի շարք ակումբներ ակտիվորեն հետաքրքրվում են Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: «Բորուսիա»-ն միաժամանակ 50 մլն եվրո է ծախսել նոր ֆուտբոլիստներ հրավիրելու համար:

Նախորդ հոդվածը‘Շմեյխել․«Բարի գալուստ, Հենրիխ Մխիթարյան» ‘
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. «Չելսին» ինձ սատարել է Եվրոյի ընթացքում’