‘«Բորուսիա»-«Շալկե 04». Խաղից առաջ’

872

Կյանք կամ մահ: Հաղթանակ կամ պարտություն: Ռուրյան դերբին խոստանում է դառնալ Բունդեսլիգայի 23-րդ մրցափուլի իսկական զարդը: Թեև այն հանգամանքի, որ մինչև վերջերս «Շալկեի»բոլոր մտքերը կապված էին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու  հետ, իսկ «Բորուսիան» ջանում էր դուրս գալ մրցաշարային անդունդից,այս մենամարտը խոստանում է լինել անչափ գրավիչ և լարված:Այս խաղում ոչ ոք կանգ չի առնի և կգնա մինչև վերջ:

Սեփական դաշտում հանդես գալու և երկրպագուների բազմահազար բանակ ունենալու պատճառով շատերը այս հանդիպման ֆավորիտ են համարում դորտմունդցիներին: Բայց այստեղ պետք է հիշեցնել,որ «Սիգնալ-Իդունա պարկում» տեղի ունեցած վերջին 7 հանդիպումներում «Շալկեն» ընդամենը մեկ անգամ է պարտվել ( 2011թ. նոյեմբերին): Անկասկած, առաջին  շրջափուլի պարտությունից հետո Յուրգեն Կլոպի սաները կփորձեն ռևանշի հասնել, մանավանդ, որ թիմը կարծես թե հիշել է՝ ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ:

Դորտմունդցիների համար դժվար է այն, որ թիմը այս շաբաթվա ընթացքում բավական բարդ հանդիպում է անցկացրել Թուրինում և դա չի կարող չանդարդառնալ թիմի առաջատար խաղացողների ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական վիճակի վրա:

Այս պայքարում առանցքային կարող է դառնալ «Բորուսիայի» հարձակողական ուժի հզորությունը,որը կրկին սկսել է գործել: Իսկ Ռոբերտո դի Մաթեոյի գլխավոր ձեռքբերումն է դարձել իրենց  դարպասի պաշտպանության գործում թիմի ճիշտ գործողությունները:

Այլ հարց է, որ դի Մաթեոն չի կարող իր հույսը դնել Մատիպի, Ուտուդի և Կիրխոֆֆի վրա: Այս ֆուտբոլիստները մշտապես խաղադաշտում են եղել և նրանց բացակայությունը զգալի կլինի: Սակայն, թիմն ունի նաև դրական նորություն. վերջապես խաղադաշտ դուրս կգա որակազրկված Կլաս Յան Հունտելարը:

Կադրային խնդիրներ ունի նաև Դորտմունդը. Վեց շաբաթով դուրս է մնացել Լուկաս Պիշչեկը,նախկինի պես պատրաստ չէ Կևին Գոսկրոյցը, որը կարող էր փոխարինել լեհին պաշտպանության աջ եզրում:

«Վերջին ժամանակներում «Շալկեն» բավական լավ է խաղում, -հարցազրույցներից մեկում ասել է Մարկո Ռոյսը:- Նրանք շատ լավ են պաշտպանում իրենց դարպասը: Մենք պետք է լավ պատրաստվենք և կարողնանք հաղթել: Թեև հաղթելու հավանականություն մենք ունենք,այնուհանդերձ, մեր հնարավորությունները հիսունը հիսունի է»:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան: Տեսնես՝ ո՞վ է կառավարության «Միկիտան Սաքոն»’
Հաջորդ հոդվածը‘Կոմսոմոլսկայա պրավդա. Պերմյակովի գործը կարող է քննվել Դոնի Ռոստովում’