‘«Բորուսիա» — «Ռեալ»՝ 1:3. Ռոնալդուի դուբլը հաղթանակ պարգևեց մադրիդցիներին (տեսանյութ)’

1565

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվել էր Դորտմունդի «Բորուսիա»-ին: Խաղն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Հարկ է նշել, որ սա պատմության մեջ մադրիդցիների տարած առաջին հաղթանակն էր գերմանական ակումբի հարկի տակ:

Խմբի մյուս խաղում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը հյուրընկալվելիս 0:3 հաշվով ջախջախեց կիպրական ԱՊՕԷԼ-ին: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը:

2-րդ տուրից հետո H խմբի մրցաշարային աղյուակում երկիշխանություն է: «Ռեալ»-ն ու «Տոտենհեմ»-ը 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Իսկ ԱՊՕԷԼ-ն ու «Բորուսիա»-ն միավորներ չեն վաստակել:

«Բորուսիա» — «Ռեալ»՝ 1:2
0:1 Բեյլ (18′), 0:2 Ռոնալդու (50′), 1:2 Օբամեյանգ (54′), 1:3 Ռոնալդու (79′)

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիան սպասում է Ակունգ հրաբխի ժայթքմանը’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ն Ազարին կդարձնի ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը’