Արգենտինայում Խավիեր Միլեյի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին խոշոր հակակառավարական ցույցն է տեղի ունեցել, որի ընթացքում բախումներ են եղել իրավապահների և ցուցարարների միջև։
Այդ մասին դեպքի վայրից հաղորդել է ТАСС-ի թղթակիցը։
Դեռ երթն սկսելուց առաջ Բուենոս-Այրեսի կենտրոն են ժամանել դաշնային ոստիկանությունը և ժանդարմերիան։
Սկզբում ցուցարարները փորձել են կատարել իրավապահ մարմինների պահանջները և քայլել մայթերով, բայց հետո դադարել են կատարել հրահանգները, ինչի արդյունքում ոստիկանությունն սկսել է հետ մղել ցուցարարներին։
Բախումների ժամանակ ամբոխի մեջ պղպեղային գազ են բաց թողել այն պահին, երբ ցուցարարները գոռացել են՝ «Միլեյ, դու աղբ ես, դու բռնապետ ես»։