Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ հունիսի 10-ին (շաբաթ օրը) ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց տրամադրած միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
19 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ թիվը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը:
Արցախի տեղեկատվական շտաբ
