‘
Մեծ Բրիտանիայի պահպանողական և լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, որոնք կազմում են իշխող դաշինքը, ոմն Ջոան Էդվարդսից ավելի քան 520 հազար ֆունտ ստեռլինգ ժառանգություն են ստացել, հաղորդում է BBC News-ը: Քանի որ Էդվարդսն այդ գումարը կտակել է «նրան, ով կլինի կառավարության կազմում», նրա ժառանգած գումարը բաշխվել է կոալիցիոն երկու կուսակցությունների միջև, խորհրդարանում նրանց ունեցած տեղերի համամասնությամբ: Այդպիսով՝ պահպանողականներին բաժին է հասել 420 հազար ֆունտ, իսկ լիբերալ-դեմոկրատներին՝ 99 հազար: Թե ինչու է կինը որոշել իր խնայողությունները կտակել կառավարությանը՝ հայտնի չէ: Պահպանողական կուսակցությունում ասել են, թե այդ նվիրատվությունը ոնց որ «ամրոպ լիներ՝ պարզ երկնքում»: Երկու կուսակցություններն էլ խոստացել են իրենց ժառանգած գումարը փոխանցել պետական գանձարան:
Մամուլի տվյալներով՝ Ջոան Էդվարդսը վախճանվել է 2012 թ. սեպտեմբերին 90 ամյա հասակում, իսկ նրա կտակը կազմվել է 2001 թ.: Նա միայնակ է եղել, երեխաներ չի ունեցել: Ամբողջ կյանքում բուժքույր ու մանկաբարձ է աշխատել, փոխանցում է lenta.ru-ն:
‘