‘Բուլղարական ԱԷԿ-ում վթարային իրավիճակի պատճառով կանգնեցվել է ռեակտորի աշխատանքը’

722

Բուլղարիայում կանգնեցվել է «Կոզլոդույ» ատոմային էլեկտրակայանի վեցերորդ ռեակտորի աշխատանքը, հայտնում է BBC-ն: Վթարը տեղի է ունեցել էներգաբլոկի տուրբոգեներատորի կառավարման էլեկտրոնային համակարգում:

Կայանի աշխատակիցները փորձել են տուրբոգեներատորը փոխադրել ձեռքով կառավարման ռեժիմ, սակայն այդ ընթացքում գործարկվել է ռեակտորի կանգնեցման վթարային համակարգը:  

Հայտնվում է, որ ռադիացիայի արտանետում տեղի չի ունեցել, ԱԷԿ-ի շրջակայքում ռադիացիոն ֆոնը մնացել է անփոփոխ:

Պատահարի պատճառների վերացումից հետո ռեակտորը կրկին կգործարկվի:

Երեք օր առաջ ավարտվել են ռեակտորի նախատեսված վերանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռեւս սեպտեմբերի սկզբներին:

Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր ԱԷԿ-երից մեկը՝ «Կոզլոդույը» գրեթե Մեծամորի ԱԷԿ-ի հասակակիցն է; Այն կառուցվել է ԽՍՀՄ ակտիվ մասնակցությամբ եւ գործարկվել է 1974-ին: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին «կհանձնեն» սեփական «թիմակիցները» ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը կոչ է անում արգելել որոշ ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը ԵՄ ‘