‘
Հայաստանի հավաքականը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ կապված Բուլղարիայի հավաքական երկրպագուների վարքի հետ:
Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի՝ Բուլղարիա – Հայաստան հանդիպման ընթացքում բուլղարացի երկրպագուները հայ ֆուտբոլիստների հասցեին վանկարկել են՝ «ցիգանի, ցիգանի», հայտնում է sportal.bg կայքը:
Հայկական կողմը բողոքարկել է նաև մեր հավաքականի երկու խաղացողներին՝ Մարկոս Պիզելիին և Գևորգ Ղազարյանին ցույց տված երկու կարմիր քարտերը: Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը շվեյցարացի Շտեֆան Շտուդերն էր:
Եթե ՖԻՖԱ-ն բավարարի մեր հավաքականի բողոքը և բուլղարացիների վարքը ռասիզմ որակի, ապա Բուլղարիայի հավաքականը կարող է սեփական դաշտում մի քանի հանդիպում անցկացնել առանց երկրպագուների:
‘