‘Բուլղարիայում ինքնահրկիզման հերթական դեպքն է գրանցվել’

678

Բուլղարիայում ընդդիմության բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր ինքնահրկիզման վեցերորդ դեպքն է տեղի ունեցել, հայտնում է Fokus լրատվական գործակալությունը:

Մարտի 20-ին՝ վաղ առավոտյան, 40-ամյա գործազուրկ տղամարդը այրել է ինքն իրեն Սիտովո քաղաքի մարզադաշտում: Ակտիվիստին հիվանդանոց են տեղափոխել մարմնի 90%-ի այրվածքներով: Բժիշկների խոսքերով, նա գիտակից վիճակում է եղել և  պատմել է, որ սնունդ չունի, ծայրահեղ աղքատ վիճակում է և չի կարողանում տանել դա:

Լրատվամիջոցները չեն հստակեցնում ինքնահրկիզում կատած տղամարդու ինքնությունը: Հայտնի է միայն, որ բժիշկների գնահատմամբ՝ նա ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Նախորդ հոդվածը‘Գեղամ Մանուկյան. Երկու դետալ է մոնտաժվել ասուլիսից ‘
Հաջորդ հոդվածը‘ Տ. Ուրիխանյանը Տ. Սարգսյանից հետաքրքրվում է «Նաիրիտի» եւ 16,6 միլիոն դոլարի կարտոֆիլի մասին ‘