Գյուղմթերքի բուլղարացի արտադրողները զանգվածային բողոքի ցույցեր են սկսել, երկրի ճանապարհներ է դուրս բերվել ծանր տեխնիկա՝ տրակտորներ, կոմբայններ և այլ մեքենաներ։ Առնվազն մեկ ժամով արգելափակվել է տեղաշարժը երկրի տարբեր շրջանների 47 կետերում, այդ թվում՝ մի քանի սահմանային անցակետերում։
Նախաձեռնող կոմիտեն, որը կազմակերպել է բողոքի ցույցերը, պնդում է, որ հարկավոր է արգելել Ուկրաինայից գյուղմթերքի արտահանումը, և խոստանում է բողոքի ակցիաները շարունակել՝ մինչև իրենց պահանջները բավարարվեն։
Բողոքի ցույցերին մասնակցում են, ընդհանուր թվով, 26 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք աշխատում են գյուղատնտեսության ոլորտում։ Սեպտեմբերի 19-ին լայնածավալ ակցիա է նախատեսված Սոֆիայում։
Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի խորհրդարանը որոշում է կայացրել թույլ տալ հացահատիկի և այլ գյուղմթերքների ներմուծումն Ուկրաինայից։ Գյուղմթերք արտադրողները դա համարում են «ազգային շահերի դավաճանություն»։
Փոխանցում է tass.ru-ն։