‘Բուլղարիան դադարեցնում է «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը’

1215

Բուլղարիան որոշել է դադարեցնել «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը մինչև նախագիծը չհամապատասխանեցվի Եվրահանձնաժողովի պահանջներին:

BBC-ի փոխանցմամբ, Բուլղարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Վասիլ Շտոնովը հրահանգել է դադարեցնել աշխատանքները: Ընդ որում, դադարեցվել է նախագծի հետ կապված ցանկացած գործողություն, այդ թվում, տենդերներին մասնակցությունն ու պայմանագրերի ստորագրումը:

Հունիսի սկզբին Եվրամիությունը Սոֆիայից պահանջել էր անորոշ ժամկետով դադարեցնել «Հարավային հոսքի» շինարարությունը:

Կառուցվելիք գազամուղը  թույլ կտա Ռուսաստանին գազ մատակարարել Եվրոպային՝ շրջանցելով Ուկրաինան: «Հարավային հոսքի» շինարարությունը մեկնարկել է 2012-ի դեկտեմբերին Սեւ ծովի ռուսաստանյան ափին: Գազի առաջին թողարկումը նախատեսվում է իրականացնել 2015-ին:

Նախորդ հոդվածը‘ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 92 տրանսպորտային միջոց’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» հաղթեց «Բերնլիին»(տեսանյութ)’