‘Բուլղարիան Թուրքիայից սահմանազատվում է փշալարերի երեքմետրանոց պատով’

643

Բուլղարիայի կառավարությունը որոշում է կայացրել Թուրքիայի սահմանի երկայնքով փշալարերի երեքմետրանոց ցանկապատ կառուցել՝ անօրինական ներգաղթը կանխելու նպատակով, տեղեկացնում է PTC-ը: Ըստ կառավարության ծրագրի՝ արգելապատնեշի շինարարությունը կավարտվի 2014 թ. փետրվարին: Պատը կկառուցվի  ոչ թե 274 կմ-անոց սահմանի ողջ երկայնքով, այլ 30 կմ-անոց անտառածածկ ու լեռնային հատվածում, որի ռելիեֆը դժվարացնում է սահմանապահների աշխատանքը:

Կառավարությունը չի ընդունել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչող քննադատությունը, որոնք երկրի ղեկավարությանը մեղադրել են Սիրիայից և պատերազմական այլ երկրներից փախստականների առջև արգելապատնեշ կառուցելու մեջ: Սոֆիան պնդում է, որ շինարարության միակ նպատակը անօրինական ներգաղթի դեմ պայքարն է:

Նախկինում բուլղարական սահմաններում արդեն եղել են փշալարերով պատեր, որոնց նպատակն էր կանխել սոցիալիստական Բուլղարիայի քաղաքացիների փախուստը Արևմուտք: Այդ արգելապարիսպները հանվել են 2004 թ.: Այժմ Բուլղարիան հեղեղում են փախստականները Սիրիայից, որոնք երկիր են թափանցում Թուրքիայից: Որպես կանոն՝ նրանք Բուլղարիան դիտում են որպես տարանցիկ երկիր՝ Արևմտյան Եվրոպա անցնելու նպատակով, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հանրային գերակա շահի զոհ. Իմ ունեցվածքը վաճառել են օլիգարխի, իսկ քաղաքապետարանը օժանդակել է դրան’
Հաջորդ հոդվածը‘Բայց մեր Սերժը հեչ չի փոխվում. Սարգսյանի վիլնյուսյան այցի ֆեյսբուքյան արձագանքները ‘