‘Բուլղարիա. Ցուցարարները «արմատական գործողությունների» են անցնում’

849

Հուլիսի 23-ի երեկոյան մի քան հազար ցուցարարներ Սոֆիայում փակել են խորհրդարանի ելքերը, ինչի արդյունքում շենքում փակված  է մնացել ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ պատգամավորներ, նախարարներ և լրագրողներ, հաղորդում է բուլղարական Novinite գործակալությունը: Տեղական ժամանակով ժամը 22.00-ին ոստիկանությունը փորձել է շենքից դուրս բերել այնտեղ փակված մարդկանց, սակայն ցուցարարները խանգարել են՝ շրջապատելով ավտոբուսը և քարեր շպրտելով ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է France-Presse-ը: Ցուցարարների և ոստիկանների բախումների արդյունքում վիրավորվել են առնվազն յոթ ցուցարար և իրավապահ մարմինների երկու աշխատակից: ՆԳՆ ղեկավարը բախումներ հրահրելու մեջ մեղադրել է «սադրիչներին»:

Գիշերը, սակայն, ոստիկանությանը հաջողվել է ճեղքել խորհրդարանի ելքերը շրջափակած ցուցարարների շարքերը՝ այդ գործողության մեջ ներգրավելով լրացուցիչ հանդերձավորմամբ հարյուրավոր իրավապահների: Բացի այդ՝ ոստիկանության աշխատակիցները գործի են դրել բուլդոզեր, որպեսզի ճանապարհից մաքրեն ցուցարարների՝ աղբամաններից ու այլ իրերից կառուցած բարիկադները: Ի վերջո, նրանց հաջողվել է խորհրդարանի շենքից դուրս բերել այնտեղ փակված նախարարներին և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ու «Հանուն իրավունքների և ազատության» շարժման պատգամավորներին: Խորհրդարանի շենքում են մնացել իշխող  ГЕРБ կուսակցության պատգամավորները և լրագրողները:

Բուլղարիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են հուլիսի կեսերից ի վեր, այն բանից հետո, երբ ազգային անվտանգության պետական գործակալության ղեկավարի պաշտոնում նշանակվեց մեդիամագնատ Դելյան Պեևսկին: Ցուցարարները պահանջում են մայիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության ամբողջ կազմի հրաժարականը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ն Մակաոյի հետ վերացնում է արտոնագրային ռեժիմը. Մերոնք այնտեղ բիզնես են ուզում անել ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը ցավակցում է ‘