Բունդեսթագը հաստատել է ծանր սպառազենքի մատակարարումը

148

ԳԴՀ խորհրդարանի ստորին պալատը (բունդեսթագը) ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաստատել է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարման նախաձեռնությունը, տեղեկացնում է Reuters-ը։

Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի խոսքով՝ օրինագիծը պաշտպանել են ինչպես գերմանական իշխող կոալիցիայի երեք կուսակցությունները, այնպես էլ ընդդիմադիր պահպանողականները, և այն ընդունվել է 586 «կողմ» ձայներով՝  ընդդեմ 100 «դեմ»-ի, 7 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։

Իսկ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասսը, ելույթ ունենալով Զատկի ճաշկերույթում, հայտարարել է, որ ռուսաստանյան զորքերը պետք է դուրս քշվեն Ուկրաինայի օկուպացված բոլոր տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից։ Ուկրաինայի հաղթանակը, ըստ Թրասսի, ռազմավարական հրամայական է ամբողջ Արևմուտքի համար։ Նա ընդգծել է, որ Արևմուտքը պետք է օգնի մեծացնել պաշտպանական կարողությունները ոչ միայն Ուկրաինային, այլև մյուս երկրներին, որոնց կարող է ագրեսիա սպառնալ Ռուսաստանի կողմից, ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը, հաղորդում է BBC-ն։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ը խոստանում է պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Ողորմելի մանիֆեստ․ Առավոտ