Բունդեսթագը հաստատում է Գերմանաիայի նոր կառավարության կազմը

116

Այսօր բունդեսթագը հաստատում է Գերմանաիայի նոր կառավարության կազմը։

Կանցլեր է դառնում սոցիալիստ Օլաֆ Շոլցը, իսկ արտաքին գործերի նախարար՝ կանաչների առաջնորդը՝ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ կոշտ վերաբերմունքով հայտնի,  41-ամյա Աննալենա Բերբոկը։ Նա նաև դառնում է այդ պաշտոնն զբաղեցնող առաջին կինը և Գերմանիայի արտաքին գործերի ամենաերիտասարդ նախարարը։

Այս կառավարությունը կփոխարինի Անգելա Մերկելի կաբինետին, ով չորս անգամ իր կուսակցությանը՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությանը, հաղթանակ է բերել ընտրություններում։ Սեպտեմբերի վերջին կայացած բունդեսթագի ընտրություններին Մերկելը չէր մասնակցում։ Դեռ երեք տարի առաջ նա հայտարարել էր, որ 2021 թ․ հանգստի կգնա, և նրա կուսակցությունը պարտություն կրեց։

Արդյունքում՝ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում է եղել 16 տարի և 15 օր։ Եթե նոր դաշինքի վերաբերյալ բանակցությունները ձգվեին ընդամենը ևս 12 օր, նա առաջ կանցներ Հելմուտ Կոլից և կդառնար ծառայության տևողությամբ Գերմանիայի երկրորդ կանցլերը՝ Օտտո ֆոն Բիսմակից հետո։

Ընտրություններում առաջին տեղն զբաղեցրել են վերջին կառավարության կազմում ՔԴՄ-ի գործընկերները՝ սոցիալիստները՝ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, և նրանք որոշել են նոր կառավարական դաշինք ստեղծել կանաչների և  Ազատ դեմոկրատների աջ ազատական կուսակցության հետ։ Այդ կոալիցիան Գերմանիայում անվանում են «լուսակիր» (Ampel-Koalition)՝ երեք կուսակցությունների խորհրդանշանների գույներով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն- Պուտին բանակցությունները կայացել են
Հաջորդ հոդվածըՖրանսիայում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի