Բունդեսթագի պատգամավոր, Ձախ կուսակցության նախկին առաջնորդ Սառա Վագենկնեխթը հայտարարել է, թե Ռուսաստանի դեմ «տնտեսական պատերազմը» քայքայում է Գերմանիան։ Ըստ նրա` ԳԴՀ-ն չի կարող դիմանալ առանց ռուսաստանյան էներգակիրների։
Իր տեսակետը պատգամավորն արտահայտել է DPA գործակալությանը տված հարցազրույցում։
«Ռուսաստանյան հումքը և, առաջին հերթին՝ ռուսաստանյան համեմատաբար էժան էներգիան, գերմանական մրցունակ արդյունաբերության գոյության անհրաժեշտ պայմանն է, առանց որի մենք չենք կարող յոլա գնալ,- ասել է պատգամավորը։- Տնտեսական պատերազմը սնանկացնում է Գերմանիան, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրեթե չի վնասում, և նա չի դադարեցնում պատերազմն Ուկրաինայում»։
Ըստ Վագենկնեխթի՝ Ուկրաինան չի կարող հաղթել միջուկային պետություն Ռուսաստանին, ուստի ստիպված է բանակցել և զիջումների գնալ։
Փոխանցում է tass.ru-ն։