Գերմանական Բունդեսլիգայի առաջին տուրում «Հոֆենհայմը» Սարգիս Ադամյանի գոլի օգնությամբ 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից: Նա փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին, իսկ 20 րոպե անց հաշիվը դարձրեց 2:0: «Հոֆենհայմի» կազմում 3 գոլային փոխանցում կատարեց խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում 28-ամյա Սարգիս Ադամյանը մասնակցել էր 18 խաղի, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Աուգսբուրգ» — «Հոֆենհայմ»՝ 0:4 (տեսանյութ)
Յակոբ Բրուն Լարսեն, 37, Սարգիս Ադամյան, 79, Ջորջինիո Ռուտեր, 88, Սեբաստիան Ռուդի, 90+5