‘Բունդեսլիգա. Այսօր մեկնարկում է Գերմանիայի առաջնությունը ‘

920

Ներկայացնում ենք  Գերմանիայի առաջնությանը մասնակից ակումբներից ամենահայտնիներին

 

 

 


 

 

«Այնտրախտ»Ֆրանկֆուրտ

Լրիվ անվանումը՝ Eintracht Frankfurt e. V.
Հիմնադրման տարեթիվ՝ 1899
Մարզադաշտ՝ Commerzbank-Arena, 51 500 հազար հանդիսատես
Նախագահ՝ Հերբերտ Բրուխգեն

Գլխավոր մարզիչ՝ Թոմաս Շաֆ

Մինչմրցաշարային այս ընթացքում «արծիվները» բավական ֆուտբոլիստներ վաճառեցին՝ կորցնելով նաև իրենց թիմի ավագին՝ Պիրման Շվեգլերին («Հովենհայմ»), տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկին՝ Սեբաստիան Յունգին («Վոլֆսբուրգ»), ինչպես նաև Սեբաստիան Ռոդեին («Բավարիա»): Նրանց հետ միասին թիմից հեռացան երեք առանցքային խաղացողներ, որոնց հետ էր կապվում թիմի հաջողության գաղտնիքը: Համարժեք ֆուտբոլիստներով թիմը չկարողացան համալրել, քանի որ չկար անհրաժեշտ գումար:Հնարավոր է, նոր մարզիչն ու մարզական տնоրենը կարողանան գտնել երիտասարդ, սակայն քիչ հայտնի ֆուտբոլիստների, որոնք կդառնան Բունդեսլիգայի աստղերը և տակտիկական հեղափոխություն կկատարեն: Գուցե ասվածը իրականա, սակայն դրա համար հարկավոր է նվազագույնը 5 տարի:

Աստղը ՝ Կևին Տրապ

Ինչպես արդեն նշեցինք, 3 ֆուտբոլիստ, որոնք հավակնում էին այս տեղին, բարենպաստ կերպով լքեցին Ֆրանկֆուրտը, և, եթե նկատի չունենանք  անկայուն խաղ ցուցադրող Ալեքս Մայերին և Շտեֆան Այգներին, ապա մնում է միայն թիմի դարպասապահ Կևին Կրապը՝ նոր սերնդի ամենալավ դարպասապահներից մեկը և Գերմանիայի երիտասարդական հավաքականի պաշտպանը:

Թիմի հիմնախնդիրը՝ կենտրոնական կիսապաշտպան

«Այնտրախտ»-ին չի բավարարում այնպիսի մի ֆուտբոլիստ, ով  իր արագության և դաշտը տեսնելու շնորհիվ կկարողանար կազմակերպել խաղը դաշտի կենտրոնում: Սա հենց այն է, ինչը չի բավարարում «Այնտրախտին», և չի բավարարի ողջ մրցաշրջանի ընթացքում:  

Թոփ նորեկը՝ Թոմաս Շաֆ

Թոմը արձակուրդ էր գնացել 2012/13 մրցաշրջանի վերջում և մի ողջ տարի չէր երևում,թեև նրա անունը մի քանի անգամ տարբեր առիթներով հնչել է: Հայտնի է, որ նա շատ լավ հանգստացել է, և մրցաշարի նախоրյակին ներկայացվել է, որպես «Այնտրախտի» նոր գլխավոր մարզիչ:  14 տարի  «Վերդերի» գլխավոր մարզիչը լինելով, նա հեղինակություն է ձեռք բերել նաև Բրեմենի սահմաններից դուրս:  Շաֆը ամեն դեպքում մնում է նույն սառնասիրտ մարդը և նրա հետ Բունդեսլիգան հաստատ ավելի հետաքրքական կդառնա: Մեկ ամիս առաջ  Շաֆի հետ անցկացրած հարցազրույցներից մեկում լուսանկարիչը հարցրել էր, թե նա երբևէ՝ հանում է իր ակնոցը: Մարզիչը պատասխանել է՝ «Այո, երբ պառկում եմ քնելու»:

«Աուգսբուրգ»

Ամբողջական անվանումը՝ Fußball-Club Augsburg 1907 e. V.
Հիմնադրման թիվը՝ 1907
Մարզադաշտ՝ SGL arena – 30 660 հանդիսատես
Նախագահ՝ Վալտեր Զայնիշ

Գլխավոր մարզիչ՝ Մարկուս Վայնցիրլ

«Աուգսբուրգ»-ում ամեն ինչ հանգիստ է: Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս թիմի կմախքը մնացել է նույնը: Սա վատ չէ, այնուհանդերձ մենեջեր Ստեֆան Ռոյտերը ստիպված եղել  գումար ծախսել մի քանի ֆուտբոլիստների փոխարինողներ ձեռք բերելու համար: Ծախսվել է այս ակումբի համար չլսված գումար՝9 մլն եվրո: Հետաքրաքրական է, որ բացառությամբ Մարկուս Վայնցիրլիի և Աբդուլ Ռախման Բաբայի, «Աուգսբուրգ»- ձեռք է բերել միայն հարձակվողներ: Ակումբը 4 մլն եվրո է ծախսել  «ՊՍՎ»-ից Թիմ Մատավժայի վրա և ևս 4 միլիոնով ձեռք է բերել Շոն Պարկերին, Կայուբին և Նիկոլա Ջուրջիչին:

 Աստղը՝ Հալիլ Ալթինթոփ

Անցած տարվա մրցաշրջանի գլխավոր աստղի՝ Անդրե Խանի  հեռանալուց հետո, թիմում չկա այնպիսի մեկը, որ համապատասխանի «աստղ» բառի իմաստին: «Աուգսբուրգ»-ի ամենաճանաչված մարդը  նրա երիտասարդ մարզչին է: Սակայն մենք  գլխավոր աստղ կհամարենք կիսապաշտպան Հալիլ Ալթինթոփին: «Շալկեի» նախկին խաղացողը վերադարձել է Գերմանիա, որպեսզի փրկի իր կարիերան: Մեկ տարվա ընթացքում ֆուտբոլիստը դարձել է «Աուտսբուրգ»-ի ամենահեղինակավոր ֆուտբոլիստներից մեկը, խփել մի քանի գեղեցիկ գոլ:

Թիմի հիմնախնդիրը՝ ձախ պաշտպան

Շատ հուսալի Մաթիաս Оստժոլեկը հեռացել է, իսկ նրա տեղը զբաղեցրել է Բաբան: Սակայն բանն այն է, որ Բաբան վերջին ժամանակներում գործում էր կիսապաշտպանության ձախ եզրում և առաջին հերթին գնահատվում էր հարձակումներին միանալու ունակությամբ: Դասական ձախ պաշտպան, նրան հաստատ չես անվանի:

Թոփ նորեկը՝ Թիմ Մատավժ

Սլովենացուն, իհարկե, թոփ խաղացող  չես անվանի, սակայն այսպիսին է իրականությունն այս թիմում: Մատավժը արդեն երկար ժամանակ ուշադրության կենտրոնում էր և  վերջին մի քանի տարվա ընթացքում  դարձել էր հոլնդական առաջնության հայտնի ֆուտբոլիստներից մեկը: Վերջին՝ ոչ այնքան հաջող մրցաշրջանը ստիպեց Թիմին ընդունել նոր մարտահրավերը և գալ Բունդեսլիգայում խաղալու:

«Բավարիա» Մյունխեն

Ամբողջական անվանումը՝ Fußball-Club Bayern, München e. V.
Հիմնադրման տարեթիվը՝ 1900
Մարզադաշտը՝ Allianz Arena – 71 137 հանդիսատես

Նախագահ՝ Կառլ-Հայնցե Ռումինիգե

Գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլա

Երկու տարի առաջ ո՞վ կարող էր մտածել, որ ժամանակից շուտ Գերմանիայի չեմպիոնի կոչումը նվաճած թիմի համար մրցաշրջանը կարող է համարվել ոչ այնքան հաջող: Սակայն ֆուտբոլային երկրպագուների ախորժակը հաճախ չի համընկնում իրական հնարավորությունների հետ:  Խոսեպ Գվարդիոլան մյունխենյան ակումբ եկավ այն ժամանակ, երբ թիմը բարձր ալիքի գագաթին էր: Բնականաբար,  այնտեղ  թիմը չէր կարող երկար մնալ, քանի որ նույնիսկ ֆիզիկայի оրենքները դա թույլ չեն տալիս. Կատալոնացին, իհարկե, մոտ էր այն բանին, որ հրաշք գործեր,սակայն մի փոքր անհաջողություն և ամեն ինչ փուլ եկավ: Նրա կատարած աշխատանքի արդյունքն աննկատ չմնաց.  Գերմանիայում նրան հավատում են:

Աստղը՝ ողջ թիմը

«Հարավի աստղ» մականունը հավանաբար, դեռ երբեք այդքան չէր արտացոլում այս  թիմի էությունը: Մի կողմից, ներկայիս «Բավարիան» Գալակտիկոսի ևս մեկ տարբերակ է, մյուս կողմից էլ՝այստեղ բոլորը միմյանց փոխկապակցված  հզոր կառուցվածքի  մասեր են թվում: Ֆուտբոլիստներից  շատերը համաշխարհային մեծության աստղեր են, բայց «Բավարիայի» կազմում նրանք ինչ-որ որոշակի դերակատարում ունեն, որն ավելի կարևոր է, քան նրանց մոտիվացիան:

Թիմի հիմնախնդիրը՝ երկրորդ հարձակվող/կենտրոնական պաշտպան

Մարիո Մանջուկիչը  չցանկացավ դառնալ ընդամենը թիմի միավոր Խոսեպ Գվարդիոլիայի ձեռքին  և հեռացավ ակումբից՝ թիմում իր հիմնական տեղն առանց պայքարի  տալով Ռոբերտ Լևանդովսկուն: Հիմա լեհին փոխարինող մնացել է միայն Կլաուդիո Պիսարոն: Եթե հանկարծ պերուացին պատրաստ չլինի, իսկ  լեհը վնասվածք ունենա, Գվարդիոլան պետք է հրաժարվի կենտրոնական հարձակվողի դիրքից, կամ էլ այդ դիրքում խաղացնի հետքաշված հարձակվողներին՝ Գյոտցեին կամ Մյուլերին:

Թոփ նորեկը՝ Ռոբերտ Լևանդովսկի

Լեհ հարձակվողը վերջապես իրականացրեց այն, ինչի մասին  երազում էր հենց այն պահից, երբ իմացավ «Բավարիա»-ում աշխատավարձի չափը: Հիմա մնում է , որ ֆուտբոլիտը իրեն լավ դրսևորի և արդարացնի բոլորի հույսերը:

«Բայեր». Լևերկուզեն

Ամբողջական անվանումը՝ Bayer 04 Leverkusen Fußball GmbH
Հիմնադրման տարեթիվը՝ 1904
Մարզադաշտ՝ BayArena – 30 210 հանդիսատես
Նախագահ՝ Միխայել Շադե
Գլխավոր մարզիչը՝ Ռոջեր Շմիդտ

Լավ հավասարակշռված կազմով, հիանալի երիտասարդ և հասուն ու փորձառու խաղացողների խառնուրդով «Բայերը» պատրաստ է պայքարելու Չեմպիոնների լիգայում տեղ գտնելու համար: Լևերկուզենցիները արդեն մի քանի տարի է, ինչ կայունության ճանապարհով են գնում՝ փորձելով հասնել եթե ոչ «Բավարիային» , գոնե Դորտմունդի «Բորուսիային»: Յուրաքանչյուր տարի «Բայերը» ձեռք է բերում երիտասարդ շնորհալի ֆուտբոլիստների՝ նրանց վրա ծախսելով ոչ այնքան շատ գումար:

Աստղը՝ Բերնդ Լենո

Այս դարպասապահն անցած մրցաշրջանի ընթացքում միշտ իր բարձրության վրա էր: Հետ մղելով տասնյակ 11 մետրանոց հարվածներ և անցկացնելով հիանալի հանդիպումներ, նա ինչ-որ մի պահ ստիպեց «Բարսելոնա»-ի ղեկավարությանը մտածել՝ արդյոք ճիշտ դարպասապահ են ձեռք բերել:

Թիմի հիմնախնդիրը. ձգտումը

«Բայերի» և «Բորուսիայի» տարբերությունն այն է, որ լևերկուզենցիները «Բավարիայի» հետ խաղում բացահայտորեն խաղում են ոչ ոքիի համար՝ մշտապես պաշտպանվելով, այն դեպքում, երբ «Բորուսիան» հակառակորդին մարտահրավեր է նետում, թեև ոչ միշտ հաջող:Միևնույն ժամանակ, դորտմունդցիների դեմ պայքարում «Բայերը» այնքան էլ վատ չի թվում  Կլոպի թիմից: Պարզապես, այս ակումբը միշտ լավագույններից հետո լինելու «համախտանիշ» ունի, որը պետք է անպայման դեն նետի և ձգտի ավելի բարձր դիրքերի:

Թոփ նորեկը՝ Հաքան Չալհան օղլու

Հաքան Չալհան օղլու ձեռքբերումն այս պահին հաղթանակ է համարվում ակումբի համար: Թուրք ֆուտբոլիստը մեծ նպատակներ ունի և պատրաստ է դրանք իրականացնելու: Նա իր  նպատակասլացությունն արդեն ապացուցել է նախկին ակումբում, որտեղ առաջատար էր:

«Բորուսիա» Դորտմունդ

Ամբողջական անվանումը՝ Ballspielverein Borussia 09 e. V. Dortmund
Հիմնադրման տարեթիվը՝ 1909
Մարզադաշտ՝ Signal Iduna Park (Westfalenstadion) – 80 645 зрителей
 Կառավարման խորհրդի նախագահ՝ Հանս-Յոհաիմ Վատցե

Գլխավոր մարզիչ՝ Յուրգեն Կլոպ

Արդեն 4-րդ տարին է ակումբը կորցնում է իր լավագույն ֆուտբոլիստներին, սակայն այս հանգամանքը ոչ կերպ չի խանգարում թիմին և չի շեղում իր ճանապարհից:  Բաց թողնելով Լևանդովսկուն, դորտմունդցիները միանգամից ձեռք բերեցին մի քանի հիանալի ֆուտբոլիստների և շարունակում են ամրապնդել կազմը: Թիմում միանգամից երկու բարձրակարգ ֆուտբոլիստների հայտնվելը նշանակում է, որ Յուրգեն Կլոպը ցանկանում է փորձարկել  երկու հարձակվողով տակտիկական կառուցվածքը: Ընկերական և ստուգողական հանդիպումներով հարձակվող զույգից մեկը Оբամեյանգն էր, ով գնալով ավելի է հարմարվում թիմին և  երկու պաշտոնական հանդիպումներում էլ լավագույններից մեկն էր:  Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին, ով անցած մրցաշրջանում ամենաքննադատվող ֆուտբոլիստներից մեկն էր: Հաշվի առնելով Շահինի վնասվածքը և Գյունդողանի ֆիզիկական պատրաստվածությունը, հայ ֆուտբոլիստը կարևոր ու առանցքային դեր ունի հարձակման կազմակերպման գործում: Բավականաչափ ամուր է նաև թիմի պաշտպանությունը:Կլոպի թիմը կարող է և բոլոր հնարավորություններն ունի չեմպիոն դառնալու, իսկ նվազագույնը ուղղակի պարտավոր է առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցնելու:

Աստղը՝ Մարկո Ռոյս

Դժվար չէ որոշել այս թիմի աստղին. նա նաև Բունդեսլիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկն է: Դորտմունդցի ֆուտբոլիստը, ով աշխարհի առաջնությունը բաց թողեց վնասվածքի պատճառով,  դաշտում կարող է հայտնվել առաջնության մեկնարկում՝ «Բայերի»-ի հետ հանդիպմանը: Մարկոն Դորտմունդի հույսն է՝ «Բավարիային» առաջին տեղից իջեցնելու գործում:

Թիմի հիմնախնդիրը ՝ կենտրոնական հարձակվող

Բանն այն է, որ երկու նորեկ հարձակվողներին դեռ ժամանակ է պետք թիմի խաղին հարմարվելու համար: Թե Չիրո Իմոբիլեն, թե  Անդրիան Ռամոսը երկու պաշտոնական հանդիպումների ընթացքում այնքան էլ վստահ խաղ չցուցադրեցին: Երկուսի համար էլ Դորտմունդ տեղափոխությունը որակական նոր մակարդակ է: Իհարկե Ռոյս-Մխիթարյան-Оբամեյանգ  եռյակը կարող է թիմին գոլերով ապահովել, սակայն կենտրոնական հարձակվողը շատ  կարևոր է անհարժեշտ արդյունքի հասնելու համար:

Թոփ նորեկը՝Մաթիաս Հինթեր

Հնարավոր է , որ «Ֆրայբուրգի» սանին ավելի ցածր գնով են ձեռք բերել, սակայն նրա ներակայությունը թիմում մեծ հաջողություն է: Հինթերը գերմանական ֆուտբոլի նոր սերնդի լավագույն օրինակ է՝ խելացի հենակետային՝ գերազանց փոխանցումներով: Նա առանց որևէ խնդրի կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Պատահական չէ, որ Լյովը նրան հավաքական էր հրավիրել:

«Բորուսիա» Մյունխենգլադբախ

Ամբողջական անվանումը՝ Borussia VfL 1900 e. V.
Հիմնադրման տարեթիվը՝ 1900
Մարզադաշտը՝ Stadion im Borussia Park – 54 067 հանդիսատես
Նախագահ՝ Մաքս Էբել 
Գլխավոր մարզիչ՝ Լյուսյեն Ֆավրե

Գլադբախյան «Բորուսիան» կրկին խաղում է եվրոգավաթներում, և ակումբի մարզական տնօրեն Մաքս Էբելը արել է ամեն ինչ, որպեսզի թիմը պատրաստ լինի դրան: «Բարսելոնա» տեղափոխված Մարկ-Անդրե տեր Շտեգենին պետք է փոխարինի շվեյցարացի Յան Զոմերը, աջ  եզրում հրավիրվել է խաղալու աշխարհի առաջնության մասնակից, «Հովենհայմի» լավագույն խաղացողներից մեկը, ամերիկացի Ֆաբիան Ջոնսոնը,իսկ թիմի հարձակումները կկազմակերպեն Անդրե Խանը, Իբրահիմ Տրաորեն և Տորգան Ազարը: Այս բոլոր նոր խաղացողները ունեն բավականաչափ արագություն և լավ են խաղում գնդակով: Գլադբախցիները ցանկանում են, որ այս տարի  ապահովեն իրենց տեղը ՈՒԵՖԱ-ի տարածքում: 

Աստղ՝  Քրիստոֆ Կրամեր

Քրիստոֆ Կրամերն իր վրա ուշադրությունը սևեռեց դեռևս անցած մրցաշրջանի ընթացքում, երբ դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը:  Սակայն իսկական աստղ դարձավ, երբ հրավիրվեց Գերմանիայի ազագային հավաքական: Հիմա աշխարհի չեմպիոնի կարգավիճակը ավելի շատ պետք է պարտավորեցնի այս ֆուտբոլիստին, որն այսօր գնահատվում է , որպես ակումբի առաջատարներից մեկը:

Թիմի հիմնախնդիրը՝ դարպասապահ 

Տեր Շտեգենի հեռանալը լուրջ խնդիր կարող է դառնալ այս թիմի համար: Թիմի խաղը շատ բանով պայմանավորված էր դարպասապահով: Տեր Շտեգենը յուրատեսակ Բեկենբաուրեր էր իր թիմի համար, առաջատար և խաղացող, ով սկսում էր հարձակումները: Շատ քննադատություններ են հնչել այս թիմի հասցեին դարպասապահին կորցնելու համար:

Թոփ նորեկը՝ Անդրե Խան

Անդրե Խանը Գլադբախի համար կարող է դառնալ նոր Մարկո Ռոյս: Գերմանիայի հավաքականի թեկնածուն տիրապետում է  մեծ արագության և անսահման աշխատասեր է:  Նա թեև տեխնիկապես այնքան ուժեղ չէ, որքան Ռոյսը, այնուհանդերձ շատ հարմար է  թիմի շարժիչ ուժը լինելու համար:Առաջին քայլն արդեն արված է. ֆուտբոլիստն աչքի է ընկել նոր թիմում հենց առաջին գոլ խփելով:

«Վերդեր» Բրեմեն

Ամբողջական անվանումը՝ Sport-Verein Werder von 1899 e. V.

Հիմնադրման տարեթիվը՝ 1899

Մարզադաշտ՝ Weserstadion  

Նախագահ՝ Կլաուս Ֆիլբրի

Գլխավոր մարզիչ՝ Ռոբին Դութ

Դեռ բոլորովին վերջերս Գերմանիայում կար մի թիմ, որն իր խաղով բարձրացնում էր ադրենալինի քանակը և ոգևորում էր բոլորին: Ով կարող էր մտածել, որ այն մարզադաշտում որտեղ ֆուտբոլային հրաշագործություններ էին կատարվում, այսօր 11 տղամարդ  ուղղակի ժամանակ են կորցնում:Սակայն, մինչմրցաշարային ժամանակահատվածում ընկերական հաջող հանդիպումները, մասնավորապես,«Չելսի»-ի հանդեպ տարած 3:0 հաշվով հաղթանակը, երկրպագուներին հույսեր են ներշնչում:

Աստղը՝ Իզետ Խայրովիչ 

Որքան էլ անհավատալի թվա, այս ակումբի գլխավոր աստղ է ճանաչվել բոսնիացի այս երիտասարդը, ով շատ բարձր մակարդակով է անցկացրել հանդիպումները: Ավելի լավ է չշտապել և տեսնել, թե այս շնորհալի երիտասարդ ֆուտբոլիստը ինչի է ընդունակ:

Թիմի հիմնախնդիրը՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան

Այս դիրքում ակումբը համապատասխան մակրդակի ֆուտբոլիստներ չունի, և պատահական չէ, որ անցած մրցաշրջանում այս պատճառով  ակումբի խաղը ծանր տպավորություն էր թողնում:

Թոփ նորեկը՝ Իզետ Խայրովիչ 

Այս ֆուտբոլիստը անվճար եկել է թուրքական «Գալաթասարայից»: Երկրպագուները հույս ունեն, որ նրա խաղի շնորհիվ «Վերդերը» առաջնությունը կավարտի առաջին տասնյակում: 

«Վոլֆսբուրգ»

Ամբողջական անվանումը՝ Verein für Leibesübungen Wolfsburg

Հիմնադրման տարեթիվը՝ 1945

Մարզադաշտ՝ Volkswagen Arena – 30 000 հանդիսատես

Նախագահ՝ Վոլֆգանգ Հոտցե

Գլխավոր մարզիչ՝ Դիտեր Հեկինգ

Եթե հավատանք transfermarkt.de-ին ապա թիմի հիմնական արժեքը 179,48 մլն եվրո է՝ 4-րդ արդյունքը գերմանական առաջնությունում: Միևնույն ժամանակ, ակումբը շատ համեստ պահեց իրեն այս ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այն բանից հետո, երբ ակումբը երազում էր իր կազմում տեսնել Ռոմելու Լուկակույին, բայց ձեռք բերեց Նիքլաս Բենդներին: Ճշմարտությունն այն է, որ այս մրցաշրջանում «գայլերը» լուրջ վտանգ կարող են ներկայացնել «Բայերի» և «Շալկե»-ի համար: Այդ իսկ պատճառով Չեմպիոնների լիգայի տարածքում հայտնվելու համար այս տարի համառ պայքար ենք տեսնելու:  

Աստղ՝ Քևին դե Բրեյնե 

Նա երազում էր խաղալ թոփ աումբում, ունենալ կայուն դիրք թիմում և մասնակցել եվրոգավաթների հանդիպումներին: Անցած գարնանը Կևինը գտավ այդպիսի թիմ: Նրան մի փոքր ժամանակ պետք եղավ թիմին հարմարվելու համար, և արդեն մրցաշրջանի ավարտին գերմանացու խաղը  արդեն լավ տեսանելի էր և ընկերների հետ համագործակցությունը հանդիպումից հանդիպում ավելի հաջող էր թվում: Ոչ մի պատճառ չկա մտածելու, որ բելգիացին այս մրցաշրջանում չի փայլի իր խաղով:

Թիմի հիմնախնդիրը՝  աջ պաշտպան

Եթե «Վոլսբուրգը» հավակնում է լուրջ տեղ զբաղեցնելու, ապա այս դիրքը պետք է ուժեղացնի:

Թոփ նորեկը՝ Նիքլաս Բենդներ

Ամեն դեպքում, ձեռք բերելով այս ֆուտբոլիստին ակումբը մեծ նվեր արեց ոչ միայն իրեն, այլև Բունդեսլիգային: Այս ֆուտբոլիստի նման խաղացող Ներքին Սաքսոնիայում  չէր եղել դեռևս այն ժամանակներից, երբ այստեղ խաղալու էր գալիս  Շտեֆան Էֆենբերգը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը մեկնել է Բաքու’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրական ոլորտը՝ խոշորացույցի տակ ‘