‘Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա» 10-րդ պարտությունը կրեց (տեսանյութ)’

701

Դորտմունդի «Բորուսիան» պարտությամբ ավարտեց 2014 թվականը: Բունդեսլիգայի 17-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Բրեմենում 1:2 հաշվով պարտվեց «Վերդերին», որը մինչև այս տուրը բաժանում էր վերջին տեղը:

Խաղի մեկնարկը շատ անհաջող ստացվեց դորտմունդցիների համար, քանի որ երրորդ րոպեին գերմանացի 19-ամյա հարձակվող Դևի Շելկեն գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Վերդերին»: Առաջին խաղակեսում «Բորուսիան» ուներ տարածքային առավելություն, սակայն չէր կարողանում ստեղծել գոլային պահեր, իսկ բրեմենցիներն անցկացրին մի քանի վտանգավոր հակագրոհներ:

Ընդմիջումից հետո Յուրգեն Կլոպի թիմի խաղը չփոխվեց, իսկ «Վերդերը» չկորցրեց հաշիվը կրկնապատկելու հնարավորությունը: «Վերդերի» երկրորդ գոլը 62-րդ րոպեին խփեց գերմանացի Ֆին Բարտելսը: Րոպեներ անց «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը կրճատեց հաշիվը, սակայն խաղի վերջնամասում նկատելի առավելություն ունեցող հյուրերին չհաջողվեց փրկել խաղը: Հակագրոհներով խաղացող «Վերդերն» ավելի մոտ էր գոլ խփելուն, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Դորտմունդի «Բորուսիան» 10-րդ պարտությունը կրեց Գերմանիայի այս առաջնությունում եւ 15 միավորով նահանջեց նախավերջին՝ 17-րդ տեղ:

ՎԵՐԴԵՐԲՈՐՈՒՍԻԱ Դ.

2-1 (1-0)

MC

 

1-0՝ Դավի Սելկե 3՛, 2-0՝ Ֆին Բարտելս 62՛, 2-1՝ Մատս Հումմելս 69՛

 

ՎԵՐԴԵՐ. 1.Ռաֆայել Վոլֆ, 2.Սանտյագո Գարսիա, 4.Ալեխանդրո Գալվես, 5.Ասանի Լուկիմյա-Մուոնգոտի, 8.Կլեմենս Ֆրից, 16.Զլատկո Յունուզովիչ (6.Սեդրիկ Մակիադի, 90), 22.Ֆին Բարտելս (25.Օլիվեր Հուսինգ, 89), 23.Թեոդոր Գեբրե Սելասի, 44.Ֆիլիպ Բարգֆրեդե, 27.Դավի Սելկե, 28.Մելվին Լորենցեն (18.Ֆելիքս Կրոս, 59)

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 22.Միտչել Լանգերակ, 15.Մատս Հումմելս, 19.Կեվին Գրոսկրոյց, 26.Լուկաշ Պիշչեկ (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 76), 28.Մաթիաս Հինտեր, 29.Մարսել Շմելցեր, 5.Սեբաստյան Կել (7.Սինձի Կագավա, 46), 8.Իլկայ Գյունդոգան, 21.Օլիվեր Կիրխ, 9.Չիրո Իմոբիլե, 17.Պյեր Օբամեյանգ

 

Մրցավար՝ Մանուել Գրաֆե (Գերմանիա)

 

31

ԳՆԴԱԿԻ %

69

10 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

14 (5)

12

ՏՈՒԳԱՆՔ

9

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

 Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վերդեր» — «Բորուսիա Դ.»՝ 2:1

Դեւի Շելկե, 3, Ֆին Բարտելս, 62 – Մատս Հումելս, 69

«Բայեր» — «Այնտրախտ»՝ 1:1

Քարիմ Բելարաբի, 81 – Ալեքսանդր Մայեր, 36 (11մ.)

«Աուգսբուրգ» — «Բորուսիա Մ.»՝ 2:1

Մարկուս Ֆեուլներ, 21, Ռաուլ Բոբադիլիա, 51 – Մաքս Կրուզե, 3 (11մ.)

«Շտուտգարտ» «Պադերբորն»՝ 0:0

«Շալկե» — «Համբուրգ»՝ 0:0

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի փորձագետներ. Sony Pictures-ը գրոհել են հյուսիսկորեական ցանցահենները’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ջախջախեց «Կորդոբային» նկատմամբ (տեսանյութ)’