‘
Առաջին երկու տուրից հետո տրված դադարից հետո հնարավորություն ընձեռվեց Բունդեսլիգայի թիմերին ավելի լավ նախապատրաստվելու 3-րդ տուրին: Այս փուլում մրցաշարի առաջատարներից մեկը՝ «Բայերը» կհանդիպի «Վերդերի», իսկ Դորտմունդի «Բորուսիան»՝ «Ֆրայբուրգի» հետ: Ներկայացնում ենք Բունդեսլիգայի այս՝առացքային հադիպումները:
«Բայերը» (Լևերկուզեն)-«Վերդեր» (Բրեմեն)
Սեպտեմբերի 12, ժամը՝ 22:30
Մրցավար՝ Քրիստիան Դինգերտ
«Բայերի» մեկնարկը Բունդեսլգայում հիանալի է: Սա միակ թիմն է, որը դեռևս միավորներ չի կորցրել: Դժբախտաբար, վնասվածքների պատճառով լևեկուզենցիների կազմում հանդես չեն գա թիմի ավագը՝ Սիմոն Ռոլֆեսը և անցած տուրի հերոս Յուլյան Բրանդտը: Փոխարենը վնասվածքից ամբողջովին վերականգնվել է և հանդիպմանը կարող է մասնակցել փոխավագը՝ Լարս Բենդերը:
«Վերդերը» անցած երկու հանդիպումներում ոչ ոքի է գրանցել, և այստեղ էլ չի պատրաստվում միավորներ տալ հակառակորդին: Այլ բան է, որ Ռոջեր Շմիդտը և նրա թիմը բոլորովին այլ ծրագրեր ունեն:
Խաղային ժամանակի բացակայության պատճառով հազիվ թե Շմիդտը Բենդերին առաջին րոպեներին դաշտ մտցնի, նրա տեղը հենակետային դիրքում կզբաղեցնի Ռայնարցը: «Վերդերը»՝ ի դեմս Բարտելսի և Կալդիրոլի, ունի մեկարկային կազմի թարմ ուժերով լի թեկնածուներ: Ինչ վերաբերում է Оբրանյակին, ապա դեռևս պարզ չէ, թե նրա՝ «Բրեմենից» հեռանալու անհաջող փորձերից հետո, կվստահի՞ արդյոք նրան Ռոբին Դութը: Այս հանդիպմանը չի մասնակցի նաև Մաքիադին, որ դեռևս անպատրաստ է հավաքականի հանդիպումից հետո:
Հանդիպմանը չեն մասնակցի
«Բայեր». Ռոֆելս, Բրանդտ:
«Վերդեր». Խուշչ, Ցանդեր, Բարգֆրեդե, Գեբրե Սելասիե, Մաքիադի, ֆոն Հաակե, Յիլդիրիմ:
«Բորուսիա» Դ.-«Ֆրայբուրգ»
Սեպտեմբերի 13, շաբաթ, ժամը՝ 17:30
Մրցավար՝ Բաստիան Դանկերտ
Դորտմունդցիներն այս անգամ ևս սկսում են նրանից, որ թիմի ֆուտբոլիստների շուրջ մեկ երրորդը վնասվածք ունի:Դեռևս ամռանը վնասվածք ունեցողների շարքն այս անգամ անցավ թիմի առաջատարներից մեկը՝ Մարկո Ռոյսը, ով 4 շաբաթ շարունակ չի կարող օգնել իր թիմին: Այս հանգամանքով պայմանավորված, երկրպագուները մեծ հույսեր են կապում «Բորուսիա» վերադարձած Սինձի Կագավայի հետ:
«Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Քրիստիան Շթրայխի համար գլխավոր խնդիրը հարձակման գիծն է, հատկապես գոլային պահերի իրացումը: Այս ակումբը չունի Ադմիր Մեհմեդին համարժեք ֆուտբոլիստներ: Շթրայխը հնարավոր տարբերակներից կարող է ընտրել 4-2-3-1 կառուցվածքը, որպեսզի փորձարկի Դարիդին՝ խաղը կառուցողի, իսկ Մայք Ֆրանսին՝ հենակետայինի դիրքերում:
Խաղին չեն մասնակցի
«Բորուսիա» Դ. Ալոմերովիչ, Հյումելս, Բլաշիկովսկի, Գյունդողան, Կիրխ, Ռոյս, Նուրի Շահին, Չժի:
«Ֆրայբուրգ». Բաթց, Ժուլյեն, Պերգեր, Ռիտեր, Գեդե:
‘