‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

819

Այս անգամ Բունդեսլիգան մեզ ժամանակ չի տալիս մի լավ «մարսելու» անցած տուրում տեղի ունեցած իրադարձությունները՝ անմիջապես ներկայացնելով հաջորդը տուրը: Oրվա կենտրոնական հանդիպումը մրցաշարի անակնկալ առաջատարի և գործող չեմպիոնի միջև խաղն է: Նշենք նաև, որից դրանց բացի տեղի կունենան այլ ուշագրավ հանդիպումներ: Մասնավորպես «Բորուսիան» կհյուրընկալի «Շտուտգարտին», «Վերդերը»՝ «Շալկե 04»-ին: Այսպիսով,«Բավարիա»-«Պադերբորն» և «Բորուսիա»-«Շտուտգարտ» հանդիպումները կցուցադրվեն «Շանթ», իսկ «Վերդերը»-«Շալկե 04» հանդիպումը`«Լայմ» հեռուստաընկերությունների ուղիղ եթերում:

 

«Բավարիա» (Մյունխեն)-«Պադերբորն»

Սեպտեմբերի 23, երեքշաբթի, ժամը՝ 22.00

Մրցավար՝ Սաշա Շտեգման 

Բունդեսլիգայի նորեկն է այս անգամ հարվածի տակ: Անդրե Բրայթենրայթեր թիմը դեռևս չի զգացել պարտության դառնությունը գերմանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:Անցած տուրում  Оստվեսֆալցիները  սեփական դաշտում հաղթեցին բավական ամուր Թայվուն Կորկուտայի «Հանովերին», իսկ այդ հանդիպման զարդը դարձավ  Մորից Շտոպելկամպի գոլը.83 մետր հեռավորությունից խփած այդ գոլը ռեկորդային է Բունդեսլիգայի պատմության մեջ: Դրանից հետո համաձայն պաշտպան Միխայել Հայնլոթի տեսակետի՝ ավելի է մեծացել «սեփական ուժերի հանդեպ վստահությունը»:  

«Մենք գնում են Մյունխեն ոչ թե չեմպիոնին դիմակայելու, այլ վաստակելու մեզ անհրաժեշտ արդյունքը»,-ասել է «Պադերբորնի» մարզիչ Բրայթենրայթերը: Սակայն, արդյոք շատ ավելին չի ուզում այս թիմը, քան ներում են ուժերը: «Բավարիան», իհարկե, հեռու է իր կատարյալ մարզավիճակից, և խաղաղ ելքը «Համբուրգում» լիովին արդարացի էր: Սակայն, կզիջի՞ արդյոք «Բավարիան» թեկուզ մեկ միավոր այս թիմին: Առաջին հերթին, չեմպիոնը կաղում է հարձակման գծում: Անցած մրցաշրջանի լավագույն դիպուկահարը դեռևս ամբողջությամբ չի հարմարվել նոր թիմին, և դեռ անհայտ է՝ առաջին րոպեներից կխաղա՞ Արյեն Ռոբենը: 

Հանդիպմանը չեն մասնակցի 

«Բավարիա». Բադշտուբեր, Խաբի Մարտինես, Ռիբերի, Շվայնշտայգեր, Տիագո, Կուրտ:

«Պադերբորն». Բուրխերտ, Ամեդիկ, Բերտելս, Ռաֆա,Վելկեր, Բակալոժ, Մեխա, Մայեր, Սագլիկ:  

 

 «Վերդեր»(Բրեմեն)-«Շալկե 04»

Սեպտեմբերի 23,  երեքշաբթի, ժամը՝ 22.00

Մրցավար՝ Վելֆանգ Շտարկ

Երեք ոչ-ոքիից հետո, «Վերդերը» կրեց իր առաջին պարտությունը «Աուգսբուգից»: Այս անգամ բրեմենցիներին անհրաժեշտ է 3 միավոր վաստակել, որպեսզի կրկին չհայտնվեն արդեն նշմարվող վտանգավոր գուտում: Թիմի մի շարք ֆուտբոլիստներ բողոքում էին ստամոքսի հետ կապված խնդիրներից, և եթե Ֆրիցը, Վոլֆը և Կրոս-կրտսերը  ամեն դեպքում մասնակցել են մարզմանը, ապա Պետերսոնն ընդհանրապես դուրս չի եկել դաշտ:

 «Շալկե»-ի ֆուտբոլիստները ոչ միայն առողջության հետ կապված խնդիրներ ունեն:Անցած տուրում մի շարք ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով 4 պաշտպաններից միայն մեկն էր իր տեղում: Միևնույն ժամանակ, որակազրկման պատճառով խաղին չեն մասնակցի   Բոատենգն ու Դրաքսլերը, իսկ Յուլյանին կարգապահական կոմիտեն կանխամտածված կոպտության համար որակազրկել է 2 խաղով:

Խաղին չեն մասնակցի

«Վերդեր»(Բրեմեն). Ցանդեր, Բարգֆրեդե, Գեբրե Սելասի, ֆոն Հաակե, Յալդիրիմ, Պետերսոն:

«Շալկե 04». Գիֆեր, Սանտանա, Խյովեդես, Կոլաշինաց, Կ.-Պ Բոատենգ. Դրաքսեր, Գորետցկա, Սոբետկա, Ֆարֆան:

«Բորուսիա» (Դորտմունդ)-«Շտուտգարդ»

Սեպտեմբերի 24, չորեքշաբթի,  ժամը՝ 22:00

Մրցավար՝ Մանուել Գրեֆե

Այցելությունն այն քաղաքը, որտեղ կայացել էր որպես ֆուտբոլիստ և մարզիչ, Յուգեն Կլոպի համար այնքան էլ հաճելի չեղավ: Չեմպիոնների լիգայում оրինակելի ելույթից հետո, դորտմունդցիները շատ անհաջող հանդես եկան: 0:2 հաշվով պարտությունը «Մայնցի» հետ խաղում փոխչեմպիոնների համար դարձավ երկրորդը՝ մեկնարկային 4 հանդիպումներում:«Բորուսիա»-ի մարզիչը, որպես թերություն, նախևառաջ նշել է գոլային պահերի վատ իրացման և պաշտպանությունում անուշադիր խաղի մասին: Հենց այս թերությունների շնորհիվ էլ թիմը 2 գնդակ է ընդունել իր դարպասը: Այս ամենին ավելացնենք, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերոնշյալ խաղից հետո միացել է վնասվածք ստացած ֆուտբոլիստներին: Կարելի՞ է արդյոք այս դեպքում ասել, որ «Շտուտգարտի» համար հարմար պահ է, թե՞ ընդհակառակը՝ վիրավոր «շունը» երկու անգամ ավելի է վտանգավոր:   

«Շտուտգարդը» սեփական դաշտում պարտվել է հարևաններին՝ «Հոֆենհայմին»: Նրանք դեռևս չեն հաղթել նոր մարզչի գլխավորությամբ: Տեղական երկրպագուների շարքերում գնալով ավելանում է թիմի խաղից դժգոհողների թիվը: Սա  այս ակումբի շուրջ անկումնային տրամադրություն է ստեղծում: Վերջին խաղերի ընթացքում կարելի էր տեսնել թիմիային ոգու բացակայության մասին ակնարկող ցուցապաստառներ: Սակայն թիմի դարպասապահ Սվեն Ուլրայխը հերքում է այդ ամենը: «Ուղղակի մեզանից յուրաքանրյուրը ավելի լավ պետք է խաղա»,-ասել է նա:

«Բորուսիա» (Դորտմունդ). Ալոմերովիչ, Հյումելս, Բլաշիկովսկի, Գյունդողան, Կիրխ, Մխիթարյան, Նուրի Շահին, Չժի:

«Շտուտգարդ». Վլախոդիմոս, Լյաբոլդ, Գլոուշեկ, Հոլցհաուզեր, Սարարեր, Յալչին, Աբդելաուե, Գինչեկ:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնի գրասենյակ. Մեծ Բրիտանիան չի մասնակցում Սիրիայում ԱՄՆ-ի գործողությանը’
Հաջորդ հոդվածը‘HighFest թատերական փառատոնի ներկայացումների մուտքն անվճար կլինի ‘