‘Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ’

1211

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 74%-ը: Տուրի կավագույն ֆուտբոլիստի մյուս թեկնածուներն անհամեմատ ավելի քիչ ձայներ են ստացել. «Հերտայից» Ջոն Էնթոնի Բրուքսը՝ 10%, Մյոնխենգլադբախի «Բորուսսիայից» Օսկար Վենդտը՝ 8%, «Մայնցից» Խաիրո Սամպերիոն՝ 4%, «Շալկե 04»-ից Կլաս-Յան Հունտելարը՝ 3%, իսկ «Աուգսբուրգից» Ռաուլ Բոբադիլյան՝ 1%:

Հիշեցնենք՝ Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» 2:1 հաշվով հաղթել էր «Վոլֆսբուրգին», իսկ Մխիթարյանը հիանալի հանդիպում էր անցկացրել՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Մխիթարյանն արժանացել էր առաջատար պարբերականների բարձր գնահատականներին և ընդգրկվել էր խորհրդանշական հավաքականներում:

Նախորդ հոդվածը‘ՉԼ․ Խումբ E․ «Բայեր» – «Բարսելոնա»֙ 1:1, «Ռոմա» – «ԲԱՏԷ»֙ 0:0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Սպասում էի, որ Բենիտեսը «Ռեալում» խնդիրներ կունենա»’