‘Բունդեսլիգա. Հերթական խաղափուլի նախաշեմին’

1105

Բունդեսլիգայի հերթական խաղափուլից ներկայացնում ենք «Պադեբորն»-«Բորուսիա» Դորտմունդ և «Համբուրգ»-«Վերդեր» Բրեմեն դիմակայությունները: Դրանդ կցուցադրվեն «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում: 

«Պադերբորն»-«Բորուսիա»

Նոյեմբերի 22, ժամը՝ 18:30,

Մրցավար՝ Վոլֆգանգ Շտարկ 

«Պադերբորնը» ընթացիկ խաղաշրջանում մեկ անգամ չէ, որ զարմացրել է՝ հաղթելով իրենից ուժեղ համարվող մրցակիցներին: Անդրե Բրայթենռայթերի բոլոր մրցակիցներն էլ ենթադրյալ ուժեղ են եղել և հիմա «Պոդերբորնը»  նորից պատրաստվում է հաղթել հերթական ֆավորիտին: Իրականում Բունդեսլիգայի նորեկը բավական հավասարակշռված և համախմբված թիմ ունի: Բրայթենռայթերը հույս ունի, որ իր թիմի ավագը, անփոխարինելի Ուվե Հյունեմայերը, ով վնասվածք էր ստացել, կվերադառնա: Նրան սպասվում է հանդիպում իր նախկին ակումբի հետ: «Պաբերբորնի» 4 ֆուտբոլիստներ նախկինում հանդես են եկել հենց Դորտմունդի «Բորուսիայում»: Հյունեմայերի կորստով «Պոդեբորնը» զրկվել է իր երկրորդ հիմնական պաշտպանից  Վեմերի հետ միասին: Հիմա Մարզիչը պետք կարողանա լրացնել նրանց բացակայությունը:

Մարվին Դուկշը չկարողցավ իրեն դրսևորել Դորտմունդում և հիմա կարող է դա անել «Պադերբորնի» կազմում: 

«Բորուսիային» հաջողվեց վերջ դնել պարտություններին շարքին՝ շնորհիվ «Գլադբախի» դեմ տարած  շատ հետաքրքրական հաղթանակի: Հնարավոր է,  այս հաղթանակը դորտմունդցիների համար դառնա նոր հաղթանակների սկիզբ: Այնուհանդերձ, դորտմունդցիները պետք շատ աշխատեն եվրոգավաթի տարածքում հայտնվելու համար: Չորրորդ տեղից նրանց հեռացնում է մի ամբողջ 9 միավոր: Կլոպի թիմն այլևս սխալվելու իրավունք չունի: Ռոյսը կարող է մասնակցել այս հանդիպմանը, իսկ հիվանդ Oբամեյանգին կարող է փոխարինել Ռամոսը կամ Իմոբիլեն:

«Համբուրգ»-«Վերդեր» Բրեմեն

Նոյեմբերի 23, ժամը՝ 18.30,

Մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր

Այս կիրակի տեղի կունենա Հյուսիսային դերբի: Այս թիմերը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 17-րդ և 16-րդ հորիզոնականները, և այն հանգամանքը, որ այս նրանց սպառնում է առաջնությունից դուրս մնալու վտանգը, այս հակամարտությունը դարձնում է ավելի սկզբունքային: Այս մրցաշրջանում «Համբուրգը» ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել խաղը հարձակման գծում՝ ընդամենը հինգ գոլ՝ 11 հանդիպումներում: Այս ամենն ավելի վատ է նրանով, որ հակառակորդները նոր մարզչի գլխավորությամբ ավելի քիչ գոլեր է բաց թողնում. ընդամենը մեկ գոլ՝ երեք հանդիպումներում:

Սկրիպնիկը, հավանաբար, պատճառ չունի իր թիմի կազմը փոխելու: Բարտելսը, ամենայն հավանականությամբ, կրկին կխաղա հարձակողական կիսապաշտպանի դիրքում, սակայն, ո՞վ կլինի երկրորդ հարձակվողը Ֆրանկո դի Սանտոյի կողքին: Ուկրաինացի մարզիչը արդյո՞ք հնարավորություն կտա Խայրովիչին, ում հետ այդքան հույսեր էին կապում մրցաշրջանի սկզբում: Ամեն դեպքում, բրեմենցիները այս հանդիպումից առաջ ավելի լավն են թվում, քան համբուրգցիները: 

Նախորդ հոդվածը‘Անցնող շաբաթը. Կրկին հրդեհ, կրկին պայթող փուչիկներ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանական ԶԼՄ-ները հաղորդել են «ռուսաստանցի լրտեսուհու» ազատման մասին’