Գերմանական «Շալկեի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Ֆրանկ Կրամերը։ 50-ամյա գերմանացի մասնագետը փոխարինել է գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար, 54-ամյա գերմանացի Մայք Բյուսկենսին։
Բունդեսլիգա վերադարձած «Շալկեն» Ֆրանկ Կրամերի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Խնդիր է դրվել դուրս չմնալ ուժեղագույնների լիգայից։
Ֆրանկ Կրամերի նախորդ ակումբը գերմանական «Արմինիան» էր, որը նրան հեռացրել է 2022թ․ ապրիլին։ «Արմինիան» դուրս է մնացել Բունդեսլիգայից։