Բունդեսվերի տեսուչ․ ՌԴ–ն ընդունակ է երկրորդ ճակատ բացելու

133

Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը հայտարարել է, թե Արևմուտքը չպետք է թերագնահատի Մոսկվայի ռազմական կարողությունը՝  նա հնարավորություն ունի երկրորդ ճակատը բացելու։

«Ռուսաստանյան ցամաքային զորքերի հիմնական մասն այժմ, հնարավոր է, կենտրոնացված է Ուկրաինայում, բայց նույնիսկ այդ դեպքում մենք չպետք է թերագնահատենք ռուսաստանյան ցամաքային զորքերի կարողությունը՝ ռազմական գործողությունների երկրորդ թատերաբեմ բացելու համար»,- ասել է գեներալը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։

Ցորնը հիշեցրել է, որ բացի բանակից՝ Ռուսաստանի տրամադրության տակ են նաև ռազմածովային նավատորմը և ռազմաօդային ուժերը։

«Ռուսաստանյան նավատորմի մեծ մասը դեռ չի մտել պատերազմի մեջ ընդդեմ Ուկրաինայի, իսկ ռուսաստանյան ռազմաօդային ուժերը դեռևս զգալի կարողություն ունեն, ինչը նույնպես վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար»,- ասել է նա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըGoal.com-ի լրագրող. «Զախարյանի տրանսֆերը չի կարող իրականացվել»
Հաջորդ հոդվածըՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնել է Զապորոժյան ԱԷԿ