«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կրկնել է իր հայրենակիցներ դարպասապահ Իկեր Կասիլյասի և պաշտպան Սերխիո Ռամոսի ռեկորդը։
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Մարոկկոյի դեմ խաղում Բուսկետսը աշխարհի առաջնությունում իր 17-րդ խաղն է անցկացնում։ Այս ցուցանիշով էլ նա հավասարվեց Կասիլյասին և Ռամոսին, որոնց ակտիվում այս մրցաշարում ևս 17-ական խաղ է։
Հիշեցնենք, որ Իսպանիան հետխաղային 11-մետրանոցներով պարտվեց Մարոկկոյին ու լքեց պայքարը։