‘
Մադրիդի «Ռեալ»-ի մամուլի ծառայության ղեկավար Էմիլիո Բուտրագենյոն հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մնում է «արքայական» ակումբում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:
«Ակումբը ոչ մի խնդիր չունի Մոդրիչի հետ: Լուկան երջանիկ է, որ հանդես է գալիս «արքայական» ակումբի կազմում»,- Բուտրագենյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
‘