‘Բուրկինա Ֆասոյի բանակին երկու շաբաթ ժամանակ է տրվել իշխանությունը հանձնելու համար’

998

Աֆրիկյան միությունը Բուրկինա Ֆասոյի բանակին երկու շաբաթ ժամանակ է տվել իշխանությունը քաղաքացիական անձանց փոխանցելու համար: Հակառակ դեպքում զինվարականների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:

Կազմակերպությունը ներկա իրավիճակը արևմտաաֆրիկյան այդ երկրում բնութագրել է որպես հակաժողովրդավարական:

Փոխգնդապետ Իսահակ Զիդան, որ փոխարինել է տապալված նախագահ Բլեզ Կոմպաորեին, խոստացել է, որ զինվորականները շուտով իշխանությունը կփոխանցեն անցումային կառավարությանը, որը կգլխավորի քաղաքացիական անձ:

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի օրը հաստատել է, որ Ֆրանսիան օգնել է,որ Կոմպաորեն հեռանա երկրից և մեկնի Կոտ դ’Իվուար: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ․«Պետք է չսպասենք, որ մրցակիցը սխալվի և գոլ խփի սեփական դարպասը»’
Հաջորդ հոդվածը‘Ստորագրվել է ԵՄ կողմից Հայաստանին 140-170 մլն եվրոյի աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր’