‘Բուրկինա-Ֆասոյում ժամանակավոր նախագահ է ընտրվել’

836

Դիվանագետ Միշել Կաֆանդոն զբաղեցրել է անցումային փուլում Բուրկինա-Ֆասոյի նախագահի պաշտոնը, հաղորդել է Reuters-ը: Նրա թեկնածությունը հաստատել է բանակի ներկայացուցիչներից, հոգրորականներից և քաղաքական ընդդիմությունից կազմված հատուկ խորհուրդը: Ընդհանուր առմամբ՝ երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնին հավակնում էր հինգ թեկնածու:

Այժմ Կաֆանդոն պետք է հաստատի երկրի վարչապետին և անցումային կառավարության 25 նախարարներին: Ընդ որում՝ նա չի կարող իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում, որոնց անցկացումը նախատեսված է 2015 թ.:

72-ամյա Կաֆանդոն նախկինում գլխավորել է Բուրկինա-Ֆասոյի ԱԳՆ-ն, ինչպես նաև եղել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչը:

Բուրկինա-Ֆասոյի նախկին նախագահ Բլեզ Կոմպաորեն երկրի ղեկավարի պաշտոնից տապալվեց հոկտեմբերի 31-ին՝ զանգվածային ակցիաներից հետո, որոնք հոկտեմբերի 28-ից սկսվել էին երկրի մայրաքաղաք Ուագադուգուում: Ցուցարարները գրավել էին խորհրդարանը և պետական հեռուստատեսության շենքը և հայտարարել «սև գարնան»  մեկնարկի մասին:

Կոմպաորեի տապալումից և Կոտ Դ’Իվուար փախչելուց  հետո իշխանությունը Բուրկինա-Ֆասոյում անցել էր զինվորականներին, սակայն դա դժգոհություն էր առաջացրել Աֆրիկյան միությունում, որը պահանջել էր երկու շաբաթվա ընթացքում երկրի ղեկավարությունը հանձնել քաղաքացիական անձանց: Հակառակ դեպքում Աֆրիկյան միությունը սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել Բուրկինա-Ֆասոյի ռազմական ղեկավարության դեմ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ Ապրիլից Ուկրաինայում աշխատանքից ազատվել է ՆԳՆ 20 հազար աշխատակից’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական խորհրդարանը տարհանվել է՝ ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով’