‘Բուրկհալտերը ԼՂ հարցում ինտենսիվ բանակցությունների հույս է հայտնել’

647

ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության  կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցությունների: Այդ մասին հաղորդել է նրա անձնական ներկայացուցիչ Անջեյ Կապրշիկը: Հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

Նա նշել է, որ կազմակերպությունը դրական է գնահատում կողմերի ցանկացած նախաձեռնություն և ջանք այդ գործընթացն առաջ մղելու համար: ԵԱՀԿ հակամարտող կողմերին ներկաայցրել է իր առաջարկությունները և կոչ է արել ձեռնամուխ լինել ինտենիսվ բանակցությունների: «Այժմ կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գործընթացն առաջ մղելու համար», — հայտարարել է Կասպրշիկը:

Նա հավաստիացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աջակցել հակամարտող կողմերին: Կասպրշիկը նաև բարձր գնահատական է տվել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Սոչիի և Ուելսի հանդիպումներին և հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպմանը: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկաններն այցելում են ազատամարտիկներին ու սպառնում նրանց’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Բորուսիա» Դ.-«Արսենալ» Խաղից առաջ (տեսանյութ)’