Բուրյաթիայի ղեկավարը Վատիկանի ներողությունը «ուժեղ արարք» է գնահատում

458

Բուրյաթիայի հանրապետության ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը Վատիկանի ներողությունը  չեչենների և բուրյաթների մասին Հռոմի պապի խոսքերի համար անվանել է ուժեղ արարք։

Այդ մասին նա հայտնել է Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ Արևմուտքում Ռուսաստանին և նրա բազմազգ ժողովրդին սևացնող ցանկացած հայտարարություն ողջունվում է, իսկ «դեպքերի արդարացումը, աջակցությունը կամ նույնիսկ սթափ գնահատական տալու փորձը անընդունելի է ու նույնիսկ վտանգավոր»։

«Այդ ֆոնին Վատիկանի ներողությունը (իսկ մենք հասկանում ենք, որ առանց հենց իր՝ պապի համաձայնության՝ դա չէր կարող լինել) ուժեղ արարք է։ Հարգանքներս պապին»,- գրել է նա։

Հինգշաբթի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Վատիկանից ներողության պաշտոնական հայտարարություն է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի արտահայտությունների համար չեչենների և բուրյաթների հասցեին, և այդ միջադեպը հարթվել է։ Ավելի վաղ վեհափառը ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում չեչեններին և բուրյաթներին անվանել էր «Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի ամենադաժան մասը»։

Փոխանցում է tass.ru-ն։ 

Նախորդ հոդվածըԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է 2023 թ․ պաշտպանական բյուջեն՝ 858 մլրդ դոլար ծավալով
Հաջորդ հոդվածըԼուի վան Գալ. Արգենտինական լրատվամիջոցները սխալ են ներկայացրել իմ խոսքերը