‘
Մայիսի 25-ի առավոտյան Ռուսաստանի Բուրյաթիայի հանրապետությունում երկու տղամարդու մարմին է հայտնաբերվել՝ գլխի և վերջույթների շրջանում հրազենային վնասվածքներով: Պարզվել է, որ զոհվածները Հայաստանի քաղաքացիներ են՝ 34 և 28 տարեկան:
Տեղի իրավապահների տվյալներով՝ տղամարդիկ ժամանել էին Իրկուտսկի շրջանից, և անասուններ գնելու ցանկության մասին հայտարարություն էին տարածել: Արձագանքել էր Բուրյաթիայի մի բնակիչ՝ առաջարկելով իր մոտ գալ և մատչելի գներով ձեռք բերել կենդանիներին:
Հաջորդ օրը տղամարդկանցից մեկը զանգահարել է եղբորն ու հայտնել, որ իրենց սպանում են, այնուհետև լսվել են կրակոցի և աղմուկի ձայներ: Սպանվածներից մեկը երկու երեխայի հայր էր, մյուսը՝ երեք:
‘