‘
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ լուծել Վրաստանի գլխավոր խնդիրները: Վրաստանի հանրային հեռուստատեսության ուղղիղ եթերում Բուրջանաձեն նաև նշել է. «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է սկսել համընդգրկուն երկխոսություն ծավալելով բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ և ոչ թե երկխոսություն միայն տնտեսական հարցերով»: Բուրջանաձեն ողջունել է նաև Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վրաստանի կառավարության կատարած ջանքերը և մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցությունը, սակայն նրա խոսքերով, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար կատարված քայլերը դեռ բավարար չեն:
‘