Բուքերյան մրցանակակիրը Շրի Լանկայից է

285

Շրի Լանկայից գրող Շեհան Կարունատիլական 2022 թ․ գրականության Բուքերյան մրցանակի է արժանացել «Մաալի Ալմեիդայի յոթ լուսինները» (The Seven Moons of Maali Almeida) վեպի համար։

Ժյուրիի որոշման մասին հայտարարել են հոկտեմբերի 17-ի երեկոյան Լոնդոնում, անգլերեն գրված գրականության բնագավառում ամենահեղինակավոր մրցանակներից մեկի հանձնման արարողության ժամանակ։

Մրցանակաբաշխության կայքում ասվում է, որ հումորով լի վեպը պատմում է զինվորական լուսանկարիչ Մաալի Ալմեիդայի անդրշիրիմյան արկածների մասին, որը մահվանից հետո ունի յոթ լուսին, որպեսզի իր սիրած մարդկանց հասցնի գաղտնարանի մոտ, որտեղ պահվող  լուսանկարները կցնցեն Շրի Լանկան։

Բուքերյան մրցանակի հավակնող գիրքն ընտրվել է 2021 թ․ հոկտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հրապարակված 169 վեպերից։

Բուքերյան մրցանակը՝ աշխարհում ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը, սահմանվել է 1968 թվականին։ Առաջին անգամ մրցանակաբաշխությունը կայացել է 1969 թ․։ Մինչև 2013 թ․ մրցանակը տրվում էր  համագործակցության երկրներից մեկում` Իռլանդիայում կամ Զիմբաբվեում բնակվող հեղինակի։ Այնուհետև ժյուրին թույլ տվեց մրցանակի հավակնել նաև այլ երկրների հեղինակների՝ այն ստեղծագործությունների համար, որոնք գրվել են անգլերեն և հրատարակվել Միացյալ Թագավորությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳրոսին հուսով է, որ հնարավորինս շուտ կրկին կայցելի ՌԴ
Հաջորդ հոդվածըԶորակոչված գործարարներին թույլ կտրվի հետաձգել վճարումները