Բուքինգհեմյան պալատը պատրաստվում է թագուհու Պլատինե հոբելյանին

156

Բուքինգհեմյան պալատը հրապարակել է այս տարվա տոնակատարությունների լիակատար ցանկը՝ Նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կառավարման 70-ամյակի կապակցությամբ։

Ցուցակում տեղ են գտել բացօթյա երեկույթներ, համերգ՝ շոու-բիզնեսի համաշխարհային խոշորագույն աստղերի մասնակցությամբ, և այցելություններ այն տները, որտեղ ապրում է թագուհին։

Տոնակատարությունների գագաթնակետը կլինեն Մեծ Բրիտանիայում քառօրյա հանգստյան օրերը՝ հունիսի 2-ից 5-ը։

Տոնակատարությունը կմեկնարկի նոր պուդինգ ստեղծելու մրցույթով՝ ի պատիվ թագուհու 70-ամյա կառավարման։ Հաղթող բաղադրատոմսը կհրապարակվի բոլորի համար, իսկ նրանք, ովքեր չեն կարող կամ չեն սիրում խմորեղեն թխել, կարող են պետական տոների հանրային ճաշկերույթներում համտեսել այն։

Փետրվարի 6-ին թագուհին կդառնա բրիտանական առաջին միապետը, որն իր Պլատինե հոբելյանը նշում է գահին նստած։ Այդ առթիվ տոնախմբությունները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Մուսուլմանուհիների վաճառքի» վերաբերյալ նոր հավելված է հայտնվել
Հաջորդ հոդվածըՏոկաև․ ՀԱՊԿ զորակազմի դուրսբերումը կսկսվի երկու օրից