‘
Բուքինգհեմյան պալատում տարեկան 17 հազար ֆունտ (20 հազար եվրո) տարեկան եկամուտով ամանեղեն լվացողի թափուր աշխատատեղ է բացվել: Նման հայտարարություն է հրապարակվել թագավորական տան կայքում:
Նշվում է, որ թեկնածուն կապրի Բուքինգհեմյան պալատում, որտեղ կստանա անվճար սնունդ և ամենամյա 33- օրյա վճարվող արձակուրդ: Աշխատանքային շաբաթը հնգօրյա է:
Բացի հիմնական պարտականություններից՝ ամանեղեն լվացողը պետք է խոհարարներին օգնի կերակուր պատրաստելիս: Աշխատանքային փորձը պարտադիր չէ: LԸստ երևույթին՝ պարտադիր չեն նաև թեկնածուի հասակը, տարիքը, կառուցվածքը, օտար լեզուների իմացությունը և այլն):
Ապրիլի վերջին Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր սոցցանցերի նոր մասնագետի թափուր տեղի մասին, որը պետք է վարի պաշտոնական կայքէջերը Facebook-ում և Twitter-ում: Սոցցանցերի թագավորական մասնագետի վարձատրությունը կազմում է տարեկան 50 հազար ֆունտ սթեռլինգ (մոտավորապես 72 հազար դոլար): Փոխանցում է lenta.ru-ն:
‘