‘
Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին կարող էր հայտնվել Պրեմիեր լիգայում:
«Ինչքանով որ ես եմ տեղյակ, երեք անգամ անգլիական ակումբները լրջորեն հետաքրքրվել են իմ ծառայություններով:
Երկու անգամ դա տեղի է ունեել, երբ ես երիտասարդ էի և հանդես էի գալիս «Պարմա»-ում: Գիտեմ, որ ինձնով հետաքրքրվել են Ալեքս Ֆերգյուսոնը և Արսեն Վենգերը: Գիտեմ նաև, որ «Մանչեսթեր Սիթի»-ն է դիմել «Յուվենթուս»-ին, երբ ակումբը նոր սեփականատեր ունեցավ:
Կան մի շարք պատճառներ, թե ինչու այդ գործարքները չկայացան: Չնայած որ ԱՊԼ-ն յուրահատուկ առաջնություն է, ես միշտ ցանկացել եմ հավատարիմ մնալ «Յուվենթուս»-ին»,- 39-ամյա դարպասապահի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Ջիջի Բուֆոնը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Պարմա»-ի կազմում, որտեղ խաղացել է 1995-2001 թվականներին: Իսկ դրանից հետո մինչև օրս իտալացի դարպասապահը պաշտպանում է «Յուվենթուս»-ի գույները:
‘