‘Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրն ավելի ցածր աշխատավարձով’

1078

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մոտ օրերս պաշտոնապես կհայտարարի ակումբի հետ պայմանագրի երկարացման մասին:

Նշենք, որ նոր պայմանագրի ստորագրման բանակցությունների ժամանակ 34-ամյա դարպասապահը համաձայնվել է աշխատավարձի նվազեցմանը:

Այժմ Բուֆոնը տարեկան կվաստակի 4,5 միլիոն եվրո՝ 6 միլիոնի փոխարեն, հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Բուֆոնի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2013թ. ամռանը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ի հանձնարարականներին հետևելու դեպքում Լատվիան կարող է չգոյատևել՝ որպես անկախ պետություն’
Հաջորդ հոդվածը‘«Անզեն» հրշեջը հնարամիտ հակահարված է տվել փողոցային խուլիգաններին (տեսանյութ)’