‘
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լուիջի Դի Բյաջոն հրապարակել է ազգային ընտրանու հայտացուցակը՝ Արգենտինայի (մարտի 23) և Անգլիայի (մարտի 27) դեմ ընկերական հանդիպումների համար:
Հայտացուցակում ընդգրկվել է նաև «Յուվենթուս»-ի վետերան դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով Մունդիալ-2018-ի ուղեգիր չնվաճելուց հետո հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու որոշման մասին:
Նշենք, որ հավաքական չի հրավիրվել ֆրանսիական «Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին, ով կարծում է, որ բավական հասունացել է ընտրանում հանդես գալու համար:
Իտալիայի հավաքականի հայտացուցակը.
Դարպասապահներ — Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս»), Մատիա Պերին («Ջենոա»), Ջանլուիջի Դոնարումա («Միլան»)
Պաշտպաններ — Լեոնարդո Սպինացոլա («Ատալանտա»), Ջանմարկո Ֆերարի («Սամպդորիա»), Մատեո Դարմիան («Ման. Յունայթեդ»), Լեոնարդո Բոնուչի («Միլան»), Դավիելե Ռուգանի, Ջորջիո Կյելինի, Մատիա Դե Շիլիո (3-ն էլ՝ «Յուվենթուս»), Դավիդե Զապակոստա («Չելսի»)
Կիսապաշտպաններ — Մարկո Պարոլո («Լացիո»), Ժորժինյո («Նապոլի»), Ալեսանդրո Ֆլորենցի, Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Անտոնիո Կանդրեվա, Ռոբերտո Գալյարդինի (2-ն էլ՝ «Ինտեր»), Ջակոմո Բոնավենտուրա («Միլան»), Բրայան Քրիստանտե («Ատալանտա»)
Հարձակվողներ — Ֆեդերիկո Կյեզա («Ֆիորենտինա»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Անդրեա Բելոտի («Տորինո»), Պատրիկ Կուտրոնե («Միլան»), Սիմոնե Վերդի («Բոլոնյա»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»):
‘