‘Բուֆոնը չի մասնակցի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումներին’

1391

ՊՍԺ-ի փորձառու դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումները: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Նշվում է, որ գերմանացի մասնագետը ոչ մի խնդիր չունի Բուֆոնի հետ, պարզապես ցանկանում է որոշակի խաղաժամանակ տրամադրել նաև թիմի երկրորդ դարպասապահ Ալֆոնս Արեոլային:

Հարկ է նշել, որ 40-ամյա Բուֆոնը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 3 պաշտոնական խաղում է բաց է թողել 2 գոլ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին խաղացողը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի մարզաշապիկը վառելու կոչի համար ՖԻՖԱ-ն որակազրկեց Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին’